Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Թուրքիայի այս ծրագիրը ի վերջո` երկարաժամկետ հեռանկարում, հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին. Արա Պողոսյան

«Ի՞նչ է ուզում անել Թուրքիան, որպեսզի իր պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործի»,-գրում է քաղաքագետ արա Պողոսյանն ու շարունակում.

«Ուրեմն` դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել էր Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան - Էգեյան գոտին։ Բալկանյան տարածաշրջանում Թուրքիայի գլոբալ ռազմավարության իրագործման բանալին Կոսովոն էր, Հարավային Կովկասում` Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արևելքում` Սիրիան, Միջերկրածովյան - Էգեյան գոտում` Կիպրոսը։ ԵՒ ուրեմն` Սիրիայի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հարցերը լուծելուց հետո մնում է Կիպրոսի հարցը, որից հետո Թուրքիան այլևս դուրս կգա դեպի Բալկաններ և Կենտրոնական Ասիա։

Բալկաններում նախկին հակաթուրքականությունը գրեթե հաղթահարված է, անգամ Բուլղարիան, որը ավանդաբար հակաթուրքական պետություն էր, արդեն տեղի թուրքական համայնքը նույնիսկ քաղաքական ասպարեզ է ներխուժել, երկրի առաջատար կուսակցություններից մեկը հենց թուրքական կուսակցություն է։ Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո Հայաստանի տարածաշրջանային դերը դարձել է սահմանափակ, քաղաքական և ռազմական հնարավորությունների նվազումը, երկրի իշխանությունների պարտվողական քաղաքականությունը կատարյալ պայմաններ են ստեղծում թուրքական ազդեցության հաստատման և Հայաստանին դեպի թյուրքական ճամբար կլանելու համար։

Գործող իշխանությունները` պարտությունից հետո պարտվողականության բարդույթով հակված են ամեն գնով ստանալու խաղաղության փաստաթուղթ, ինչը հնարավորություն է թուրքական ռազմավարական պլանավորման համար` «չար ու բարի» ոստիկանների դերով Հայաստանին տանելու դեպի իրենց ռազմավարական ուղեծիր, «փափուկ ուժով» ձեռք գցելու Հայաստանի ռազմավարական կապուղիներն ու տնտեսական արտերիաները կապելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ` ստանալ երկարաժամկետ իշխանություն Հայաստանի տնտեսական և քաղաքական համակարգի վրա։

Սակայն Թուրքիայի այս հաշվարկը հիանալի կաշխատեր երկու-երեք տարի առաջվա միջազգային հարաբերությունների պայմաններում, իսկ այսօր տարածաշրջանում Թուրքիան այլևս միայնակ չէ, մրցակցությունը այլևս Թուրքիա-Ռուսաստան տիրույթում չէ։ Տարածաշրջանում այսօր հետաքրքրություն են հաստատել Չինաստանը, Հնդկաստանը, ակտիվացել է Իրանը, մյուս կողմից` Ֆրանսիան և ԵՄ-ը, ԱՄՆ քաղաքականությունն էլ այս պահին հստակ չէ։ Հետևաբար Թուրքիային սպասվում է երկար ու դժվար մրցակցություն տարածաշրջանում, որտեղ Հայաստանին «ստանալու» համար Թուրքիայի համար ամենաիրատեսական տարբերակը մնում է «փափուկ ուժի», իշխանություններին շանտաժի միջոցով կամ այլ ոչ ռազմական ուղիներով ներքաշել իր ազդեցության տիրույթ։ Ի դեպ` առայժմ բավականին հաջող։

Թուրքիայի այս ծրագիրը ի վերջո` երկարաժամկետ հեռանկարում, հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին։

Հնարավո՞ր է խուսափել սրանից։ Բնականաբար հնարավոր է, բայց այդ դեպքում Հայաստանը պետք է ունենա որոշակի որակներ ունեցող, լայնախոհ իշխող էլիտաների, որոնք լավագույնս կօգտագործեն արտաքին հանգամանքները Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելու և արդյունավետ բազմակողմ հարաբերություններ ստեղծելու համար»։