Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան Բռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր Կամենդատյան Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ Կարապետյան Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»

Հավաքական ընդդիմությունը, առնվազն հինգ տարի հայտարարում է, որ այսօրվա կառավարիչների մեկ օր ավելի մնալը իշխանության՝ վնասում է ՀՀ շահերին, այդ ի՞նչ պատահեց, որ հիմա էլ ասում են մեկ տարի սպասենք, մինչև ընտրությունները գա. Սերժ Սարգսյան

2018 թվականից չի սկսվել այդ պրոցեսը, և եթե ուշադրությամբ դիտել եք երկրորդ նախագահի հարցազրույցը, ապա իր կողմից սկսվել է 2008 թվականից հետո: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են իրեն, այսպես ասած, փորձում թիրախավորել:

Լրագրողի հարցին, թե ինչու՞ չեն կանխվում Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ թեզերը՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարող ենթադրել, թե ինչու ՀՀ կառավարիչները չեն արձագանքում, չեն արձագանքում, որպեսզի մեղմեն հարևան երկրի զայրույթը, կամ դուր գան,  որպեսզի նա ինչ-որ բարի գործեր անի իրենց համար: Երևի իրենք ուզում են ինչ-որ համաձայնագիր ստորագրել, որի մասին հանրությունը տեղյակ չէ: Իմիջայլոց, երբ խոսում ենք իմպիչմենթի մասին, որևէ մեկին չի հետաքրքում , թե մեր դիրքորոշումն ինչու է այդպիսին: 2021 թվականին ես երբեք ու որևէ տեղ չեմ ասել, այո՛ , ես դեմ եմ եղել ընտրություններին, բայց ոչ թե դա փաստարկելով որպես ընտրությունները լեգիտիմացնելու քայլ, այլ ես շատ հստակ ասել եմ, որ ես խորապես համոզված եմ, և իմ այդ համոզմունքը հիմնված է քաղաքական դաշտի և ժողովրդի տրամադրությունները ուսումնասիրելու վրա, որ միանշանակ այսօրվա կառավարիչը հաղթելու է այդ ընտրություններում և մենք դառնալու ենք մասնակիցը կապիտուլացիայի լեգիտիմացման և միջազգային հանրությունը մեզ՝ հայ ժողովրդին, մեղադրելու է այդ կապիտուլացիայի համար»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Նրա խոսքով՝ մեկ կամ երկու տարի անց էլ մեր դաշնակիցները հենց դրա վրա էին հղում կատարում: Վերադառնալով իմպիչմենթի վերաբերյալ հարցին՝ նա ասաց.

«Հիմա մենք ասում ենք, որ պաշտպանում ենք իմպիչմենթը՝ ելնելով հետևյալ հանգամանքից. մենք՝ այսինքն հավաքական ընդդիմությունը, առնվազն հինգ տարի հայտարարում է, որ այսօրվա կառավարիչների մեկ օր ավել մնալը իշխանության՝ վնասում է ՀՀ շահերին: Այդ ինչ պատահեց, որ հիմա էլ ասում են մեկ տարի սպասենք, մինչև ընտրությունները գա», -ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին: Խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար դրանք վաճառել է էժան գնով: