ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կամբինատի ներկայացուցիչները նոյեմբերի 6-ին CaseKey-ի բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին փոխանցեց իր բիզնես քեյսը։ Թիմերն ունեն ընդամենը 10 օր՝ առաջադրված իրական բիզնես խնդիրը խորությամբ ուսումնասիրելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու համար։ Այնուհետև մասնագիտական հանձնաժողովը կգնահատի բոլոր նախագծերն ու կընտրի հաղթող առաջարկը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն երկրորդ տարին հանդիսանում է @casekey_ի հովանավորներից մեկն ու ռազմավարական գործընկերը։ Ընկերության համար կարևոր է կրթական ոլորտում նման ձևաչափերի խրախուսումը և իրական բիզնես քեյսերի վերաբերյալ ուսանողների հետ քննարկումների ծավալումը։
Նախաձեռնության առանձնահատկություններից է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ հնարավորություն են ստանում ծանոթանալ հանքարդյունաբերությանը հենց ներսից։
Այդ նապատակով օրեր առաջ մասնակիցն թիմերից մեկական ներկայացուցիչներ այցելել էին Քաջարան, ծանոթացել արտադրական գործընթացին, շրջել են նաև հանքում և Արծվանիկի պոչամբարում։
Այս խմբի համար այցը կրկնակի կարևոր էր, քանի որ նոր ոլորտ բազահայտելուց բացի հանքարդյունաբերությունը սեփական պրիզմայով ընկալելուց հետո բիզնես քեյսը լուծելն ավելի առարկայական ու շոշափելի կլինի։
Երիտասարդների նման ակտիվությունը, ոլորտի հանդեպ հետաքրքրությունն ու նոր գիտելիքներ ստանալու ձգտումը ողջունելի է։ Սա նաև բացառիկ հնարավորություն է, որ ուսանողները դառնան իրական, փաստարկված ինֆորմացիայի կրողներ։
Հաջողություն ենք մաղթում բոլոր թիմերին և անհամբերությամբ սպասում՝ նորարար և համարձակ լուծումներին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում