Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան Բռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր Կամենդատյան Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»
Վատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ Կարապետյան Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները
Հասարակություն

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման մասին։ Citibank N.A.-ն աշխարհի առաջատար ֆինանսական հաստատություններից է և ԱՄՆ դոլարով միջազգային վճարումների համակարգի առանցքային մասնակիցներից մեկը։

Citibank N.A.-ի հետ հաստատված թղթակցային հարաբերություններն ավելի են ամրապնդում Բանկի միջազգային բանկային ենթակառուցվածքը և ընդլայնում ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումներ ու հաշվարկներ իրականացնելու հնարավորությունները։ ԱՄՆ-ում գործող բանկային գործընկերոջ հետ անմիջական համագործակցության շնորհիվ Բանկը բարձրացնում է միջսահմանային գործարքների արագությունը, հուսալիությունը, արդյունավետությունն ու անվտանգությունը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։

Այս համագործակցությունը կարևոր հանգրվան է Կոնվերս Բանկի՝ միջազգային ներկայությունն ամրապնդելու և հաճախորդներին առաջարկվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու շարունակական ջանքերում։ Հայաստանի տնտեսության պայմաններում ԱՄՆ ֆինանսական համակարգին անմիջական հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի։ Այն Բանկին հնարավորություն է տալիս պահպանել մրցունակությունը և արձագանքել միջազգային առևտրով ու ներդրումներով զբաղվող, ինչպես նաև անձնական ֆինանսական գործարքներ իրականացնող հաճախորդների փոփոխվող կարիքներին։

Առաջատար միջազգային ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային հարաբերությունների հաստատումը պահանջում է պատշաճ ուսումնասիրության խիստ գործընթացներ, ամուր գործառնական ենթակառուցվածք և հուսալի համապատասխանության համակարգեր։ Citibank N.A.-ի հետ համագործակցությունն արտացոլում է Կոնվերս Բանկի շարունակական ներդրումները միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի կառավարման, համապատասխանության և գործառնական համակարգերի զարգացման գործում՝ ապահովելով միջազգային ֆինանսական գործարքների անվտանգ և արդյունավետ իրականացումը։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանն ասում է. «Citibank N.A.-ի հետ համագործակցությունը Կոնվերս Բանկի համար կարևոր ռազմավարական ձեռքբերում է։ Այն ամրապնդում է միջազգային վճարումներ իրականացնելու մեր հնարավորությունները և վկայում առաջատար համաշխարհային ֆինանսական հաստատությունների վստահության մասին։ Ամենակարևորն այն է, որ համագործակցությունը մեր հաճախորդների համար ստեղծում է ավելի լայն հնարավորություններ, ապահովում անխափան հասանելիություն միջազգային շուկաներին և թույլ է տալիս մատուցել այն բարձրորակ ծառայությունը, որն ակնկալում են մեզնից։

Ներդրումներ կատարելով իր միջազգային բանկային ենթակառուցվածքում և ընդլայնելով վստահելի միջազգային գործընկերների ցանցը՝ Կոնվերս Բանկը շարունակում է կենտրոնանալ հուսալի, անվտանգ և նորարարական ֆինանսական լուծումների մատուցման վրա։ Դրանք հաճախորդներին կապում են աշխարհի տարբեր հնարավորությունների հետ և ապահովում բարձրակարգ ֆինանսական ծառայություններից օգտվելու ու համաշխարհային տնտեսությանն առնչվելու հնարավորություն»։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: