Կառուցիր քո տունը Դոմուսի հետ
Վերջին տարիներին մայրաքաղաք Երևանում և մարզերում շինարարության իսկական բում է: Նոր շենքեր են գոյանում մայրաքաղաքի ամեն անկյունում: Քաղաքացիներն էլ օգտվելով եկամտահարկի վերադարձի հնարավորությունից փորձում են անշարժ գույք ձեռք բերել՝ մեծացնելով իրենց բնակելի տարածքը, ապահովելով բնակարանով իրենց զավակներին և ուղղակի որպես կապիտալ անշարժ գույք ունենալ: Շատ դեպքերում նրանք հետևյալ սկզբունքով են առաջնորդվում՝ գնել բնակարանը, իսկ ներքին հարդարումը կատարել ժամանակի ընթացքում: Մենք գիտենք, որ սա շատ մեծ ծախսերի հետ է կապված: Եվ երբ անգամ ավարտում ենք բնակարանի ներքին հարդարումը, առաջ է գալիս բնակարանը կահույքով և տեխնիկայով ապահովելու հարցը:
Շուկայում առաջատար ընկերություններից Դոմուսն այս հարցում ևս մեր քաղաքացիների կողքին է: Տարիներ շարունակ ընկերությունը համագործակցում է կառուցապատում իրականացնող խոշորագույն ընկերությունների հետ: Այս համագործակցությունը կայացած է, կա փոխվստահություն, ուստի պատահական չէ, որ կառուցապատող ընկերություններն իրենց հաճախորդներին տրամադրում են Դոմուսի քարտեր, որոնցով նրանք կարող են ստանալ հատուկ պայմաններ իրենց համար նախընտրելի ապրանքը Դոմուսի հիպերմարկետներից ձեռք բերելու համար։ Կհամաձայնեք, որ սա շոշափելի աջակցություն է բնակարանը նորոգող կամ կահավորող մեր քաղաքացիների համար: Դոմուս ընկերությունը փորձում է ամեն կերպ աջակցել բնակարանը վերանորոգող և կահավորող մարդկանց՝ գոնե որոշ չափով թեթևացնելով նրանց ֆինանսական բեռը:
Արդյունքում, երբ գալիս է կահավորման և տեխնիկայի ընտրության պահը, կարևոր է ընտրել վստահելի գործընկերոջ։ Իսկ երբ այդ գործընկերը առաջարկում է ոչ միայն լայն տեսականի, այլև շոշափելի աջակցություն, ընտրությունը պարզ է։
Դոմուսը՝ այնտեղ, որտեղ Ձեր նոր տան ճանապարհը դառնում է ավելի հեշտ, հարմարավետ ու շահավետ։
Այցելե՛ք Domus.am և բացահայտե՛ք բոլոր հնարավորությունները հենց հիմա։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում