Եթե մենք ազգ ենք ու ցանկանում ենք այս մի կտոր հողի վրա պետություն ունենալ, ապա չպետք է ուրանանք մեր ազգի ու պետության համար Սարդարապատի ճшկատամшրտում կյшնքը վտանգած 600 ռուս զինվորականներին. Հակոբյան
Հայաստանը պարտք ունի Ռուսական Կայսերական Բանակի սպային: Որպես էթնոքաղաքական միավոր՝ 1918թ.-ի այս օրերին Սարդարապատի ճակատամարտում է հայ ժողովուրդը փրկվել ոչնչացումից, միաժամանակ Սարդարապատի ճակատամարտում է ծնվել Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը․
«Սարսափելի անարդար է, որ նույնիսկ 107 տարի անց Հայաստանն ու հայ ժողովուրդը արժանին չեն մատուցել Սարդարապատի հաղթանակը կերտած գլխավոր հերոսներից մեկին՝ Սարդարապատում օսմաններին ջախջախած Երևանյան զորախմբի շտաբի պետ կապիտան Ալեքսանդր Շնեուրին: Նա այն «երդումը մեկ անգամ են տալիս» հավատամքով առաջնորդվող շուրջ 600 ռուսաստանցի զինվորականներից էր, որ 1917-ի հեղափոխությունից հետո չլքեց մարտի դաշտն ու մինչև վերջ պաշտպանեց հայ ժողովրդին: Արդեն գնդապետ Ալեքսանդր Շնեուրն է նաև հիմնադրել Հայաստանի Հանրապետության հակահետախուզության ծառայությունը:
Զարմանահրաշ ճակատագրով մարդ է Ալեքսանդր Շնեուրը. գերմանական ծագմամբ ռուս ազնվական սպա, ով այդպես էլ չընդունեց բոլշևիկյան իշխանությունը, հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաճակատագրական պահին չլքեց հայերին ու դարձավ Սարդարապատի հաղթանակը կերտողներից մեկը և կյանքն ավարտեց հեռավոր Սան Ֆրանցիսկոյում՝ սերբական ուղղափառ գերեզմանատանը: Խորհրդային տարիներին հասկանալի պատճառներով նա մոռացության էր մատնված, ինչն իներցիայով շարունակվեց նաև հետխորհրդային տարիներին ու Հայաստանում նրա հիշատակը հավերժացնող ոչինչ չկա:
Հայաստանը պարտք ունի «երդումը մեկ անգամ տված» Սարդարապատի շտաբի պետին՝ կապիտան Շնեուրին: Եվ, ոչ միայն նրան, այլև այն շուրջ 600 ռուս զինվորներին, սպաներին ու շտաբի մասնագետներին, որոնք պարտավոր չէին մնալ ու կռվել հանուն հայ ժողովրդի ու Հայաստանի, բայց մնացին, կռվեցին ու հաղթեցին։
Եվ, եթե մենք ազգ ենք, քաղաքացի ենք ու ցանկանում ենք այս մի կտոր հողի վրա պետություն ունենալ, ապա չպետք է մոռանանք և ուրանանք մեր ազգի ու պետության համար կյանքը վտանգած «600-ին»: Գոնե թե Սարդարապատի հուշահամալիրի պատերին պետք է գրվեն այդ «600-ի» անուն ազգանունները, գոնե թե Երևանը թուրքական ներխուժումից փրկած շտաբի պետ Շնեուրի անունով փողոց պետք է լինի Երևանում…
Իհարկե, հասկանալի է, որ քանի կա Նիկոլը, ոչինչ էլ չի լինելու. «վեցնոցային դիվանագիտության» հիմունքների հետ Սարդարապատն ու թուրքերին հաղթելու խորհրդաբանությունն ուղիղ գաղափարական բախման մեջ են: Բայց երբ Նիկոլը չի լինի ու «կոտրված տաշտակի առաջ» հավաքված հայ հանրությունը կսկսի մտածել, թե ինչպես պետք է մաքրել փլատակները, խորհրդանշական առաջին գործերից մեկն արժանի է լինել Շնեուրի ու Սարդարապատի «600-ի» հիշատակը հավերժացնելը»,- գրելէ նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան