Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ
Քաղաքականություն

ԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում: Նա ընդգծում է, որ ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ բոլոր երկրների համար կարևոր կլինի այդ համաձայնագրի շուտափույթ ստորագրումը՝ շեշտելով, որ ԵԽ-ն կարող է աջակցել այդ գործընթացին։ 

ԵԽ գլխավոր քարտուղարը նման հայտարարություն է արել «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում՝ անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության շուրջ բանակցային գործընթացին, ինչպես նաև Հայաստանի ու Եվրոպայի խորհրդի միջև հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: 

-Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի նախագծի մշակումն ամբողջականացնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու մասին։ Սակայն, երբ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, Ադրբեջանը կրկին սկսեց առաջ քաշել նոր նախապայմաններ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և Հայաստանի Սահմանադրության դրույթների հետ: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է գնահատում Եվրոպայի խորհուրդը ստեղծված իրավիճակը, որքանո՞վ եք հավանական համարում, որ համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, և ի՞նչ ներդրում կարող է ունենալ Եվրոպայի խորհուրդը Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում:

-Նախևառաջ, կարող եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ինձ և Եվրոպայի խորհրդի համար կարևոր կլինի, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի հնարավորինս շուտ։ Այն պատրաստ է։ Սա նաև խաղաղության համաձայնագիրը քննարկող բոլոր մասնակիցների կողմից արված ուժեղ քայլ է՝ խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ համաձայնության գալու համար։ Եվ այս պահին ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու հնարավոր չպետք է լինի շուտափույթ ստորագրել այս խաղաղության համաձայնագիրը։ Դա լավ կլինի բոլոր երկրների համար։ Դա լավ կլինի տարածաշրջանի համար, քանի որ մեզ և ձեզ անհրաժեշտ է կանխատեսելիություն և կայունություն տարածաշրջանում, քանի որ դա բնակչությանը լավ հեռանկար առաջարկելու լավագույն միջոցն է։ Սա նաև լավագույն միջոցն է՝ պատրաստ լինելու դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց մենք ականատես ենք լինում հենց հիմա համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ։ Եվ ինչպես տեսնում ենք, եթե հնարավոր լինի այս քայլը կատարել, դա իսկապես հսկայական և շատ դրական նվաճում կլինի ամբողջ տարածաշրջանի համար։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարող է անել Եվրոպայի խորհուրդն այս առումով, ապա երկու երկրներն էլ անդամակցում են մեզ տարիներ շարունակ։ Եվ դա նշանակում է, որ մենք կապի մեջ ենք երկու երկրների հետ։ Ես ինքս հնարավորություն ունեցա հանդիպումներ ունենալ նաև նախագահ Ալիևի հետ և անդրադառնալ այդ հարցին։ Եվ կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է աջակցել գործընթացին։ Մենք կարող ենք լինել երկրների կողքին։ Եվ մենք կարող ենք նաև խոսել այլ գործընկերների հետ։ Ես ինքս շփումներ ունեցա Թուրքիայի հետ, որը կարևոր հարևան է ամբողջ տարածաշրջանի համար,  ասելով նրանց, որ դա կարևոր կլինի Եվրոպայի, բայց, հավանաբար, նաև Թուրքիայի համար։ Ահա թե որտեղ մենք կարող ենք օգնել բարեկամական աջակցությամբ, որը կարող ենք տրամադրել։ Նաև միշտ ընդգծում եմ, թե որքան կարևոր է Հարավային Կովկասը աշխարհի համար, ակնհայտորեն նաև Եվրոպայի և ամբողջ մայրցամաքի համար։

Ահա թե ինչու եմ ես ներկա այս տարածաշրջանում, ահա, թե ինչու եմ ես այդքան ակտիվորեն ներգրավված այդ բոլոր քննարկումներում։ Կարծում եմ, որ սա լավ միջոց է որոշակի առաջընթաց գրանցելու համար, որպեսզի Հարավային Կովկասը և երկրները, երկրների առաջնորդները հասկանան, որ մենք անտարբեր չենք այստեղ տեղի ունեցողի նկատմամբ։ Մենք հետաքրքրված ենք տեսնել առաջընթաց։ Եվ մենք նաև ջանք ենք գործադրում և օգնում այնտեղ, որտեղ հնարավոր է որոշակի առաջընթաց ունենալ, որովհետև դա հենց այն է, ինչ մենք կարող ենք անել։ Նաև օգտագործում ենք Ստրասբուրգի ինստիտուտները։ Ստրասբուրգում մենք ունենք 46 անդամ պետություններ, որոնք ներկայացված են դեսպաններով և իրենց թիմերով։ Հայաստանն ունի ուժեղ ներկայացուցչություն Ստրասբուրգում։ Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես ներկա են, և դա մեզ լավ առիթներ է տալիս խոսելու և միասին աշխատելու համար։   

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։