Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն

Երբ Փաշինյանի իշխանությունն ավարտվի, հետփաշինյանական Հայաստանի համար պատրաստ կլինի իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բոլոր հիմքերը՝ ԼՂ ժողովրդի վերադարձի հարցը բանակցային օրակարգ բերելու համար. Օսկանյան

Հասկանալի է, որ հասարակական ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է Հայաստանում տեղի ունեցող զանգվածային կալանքների վրա։ Այնուամենայնիվ, ես չեմ շեղվելու իմ օրակարգից և շարունակելու եմ բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի և նրա ժողովրդի՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի մասին, հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանային մյուս զարգացումներին։ Այդուհանդերձ, այս կալանքները ապօրինի են և քաղաքական հետապնդումներ են։ Ներկայումս կալանավորված ընդդիմադիր յուրաքանչյուր անձ, ներառյալ տնային կալանքի մեջ գտնվողները, քաղաքական բանտարկյալներ են։ Այս ամենը հստակ հաստատում է, որ Հայաստանը միանշանակ մտել է ավտորիտար կառավարման փուլ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Եվ հիմա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ աշխարհը հավատա, թե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Նա հայտարարել է, թե Հայաստանն այլևս ոչինչ չունի ասելու կամ անելու այդ կապակցությամբ, իբր այդ էջը փակված է։ Նրա դրդապատճառները դժվար չէ հասկանալ՝ հաճոյանալ Ադրբեջանին, խուսափել դիվանագիտական շարունակական ճնշումներից և, ամենից առաջ, ջնջել այն խարանը, որ իր իշխանության օրոք և իր պատճառավ կորսվեց հայկական պատմական հողը։ Առավել զավեշտալի էր նրա հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը երբեք հայկական չի եղել։

Այս մոտեցումները, որքան էլ հարմար լինեն նրանց, ովքեր ուզում են փակել այդ էջը, որևէ աղերս չունեն իրականության կամ հայ ժողովրդի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և չի կարող համարվել այդպիսին։ Այն մնում է չլուծված այնքան ժամանակ, քանի դեռ նրա 150,000 բնիկ հայերը չեն կարող վերադառնալ իրենց պապենական հողեր։

Ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի որևէ հայտարարություն կամ պայմանագիր ի զորու չէ վերացնել պատմական ճշմարտությունը կամ իրավական փաստը. Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է հայկական։ Այն երբեք՝ պատմության որևէ փուլում, չի կազմել անկախ ադրբեջանական պետության մաս։ Կարծել, թե հնարավոր է այն օտարել հայկական ազգային ինքնությունից, ապարդյուն է և ցինիկ։

Հակառակը՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում և աջակցություն՝ հիմնված երեք ամուր սյուների վրա՝ միջազգային իրավունք, քաղաքական հաստատումներ և ինստիտուցիոնալ գործընթաց։

Առաջին՝ միջազգային իրավունքը միանշանակ է։ Հարկադիր տեղահանվածների՝ իրենց տները վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար նորմ է։ Այն ամրագրված է սովորութային միջազգային իրավունքում, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի համակարգերում՝ երաշխավորված այնպիսի փաստաթղթերով, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։ Ավելին՝ 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց երաշխավորել Լեռնային Ղարաբաղից արտաքսված հայերի «անվտանգ, անխափան և արագ վերադարձը»։ Դատարանը հատուկ ընդգծեց, որ վերադարձողները պետք է պաշտպանված լինեն «ուժի կամ ահաբեկման ցանկացած ձևից, որը կարող է ստիպել նրանց կրկին փախչել»։

Երկրորդ՝ այս իրավական հիմքը լրացվել է քաղաքական հաստատումներով։ 2024-ի մարտին և հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց բանաձևեր, որոնցով Ադրբեջանին կոչ է արվում սկսել երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ և ապահովել տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը։ Նման կոչերով հանդես են եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը՝ հստակ արտահայտելով իրենց մտահոգությունն Ադրբեջանի գործողությունների հումանիտար և քաղաքական հետևանքների վերաբերյալ։ Իսկ որոշ պահերի՝ նույնիսկ ադրբեջանցի պաշտոնյաներն են հրապարակայնորեն ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է վերադառնալ իրենց տները։

Երրորդ՝ արդեն սկիզբ է դրվել ինստիտուցիոնալ գործընթացի։ Շվեյցարիայի խորհրդարանը, ընդամենը վերջերս, Դաշնային խորհրդին հանձնարարեց ստեղծել երկխոսության հարթակ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու վերջիններիս՝ իրենց տները վերադառնալու խնդիրները։ Սա այլևս տեսական նախաձեռնություն չէ. այժմ գոյություն ունի հստակ մանդատ՝ հիմնված Շվեյցարիայի չեզոքության և վստահության վրա, որը կարող է մեկնարկել մի գործընթաց, որն ի զորու է վերականգնել հազարավոր մարդկանց արժանապատվությունը և նախապատրաստել վերադարձի ճանապարհը։

Այնուամենայնիվ, այսօր այս ամենում ամենամեծ խոչընդոտը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Հայաստանի կառավարությունը։ Փաշինյանը փաստացի արգելափակել է Ղարաբաղի հարցն արծարծելու բոլոր փորձերը՝ առաջնորդվելով բացառապես սեփական իշխանության պահպանման նկատառումներով։

Բայց կառավարությունները փոխվում են։ Երբ Փաշինյանի իշխանությունը ավարտվի, հետփաշինյանական Հայաստանի համար պատրաստ կլինի իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բոլոր հիմքերը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը բանակցային օրակարգ բերելու համար։ Իրավական գործիքակազմը պատրաստ է, միջազգային աջակցությունն աճում է, իսկ մեխանիզմները գործարկված են։ Պետք է միայն քաղաքական կամք։

Աշխարհը չպետք է մոլորության մատնվի «փակված էջի» ձևակերպումներով։ Էթնիկ զտումը փակուղի չէ։ Լռությունը արդարություն չէ։ Հայ ժողովուրդը և բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պետք է շարունակեն անզիջում հետապնդել վերադարձի իրավունքը՝ որպես անբաժանելի և հիմնարար սկզբունք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- գրել է նա: