Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Հարցը վաղուց արդեն ՀԷՑ-ի կամ ՀԷՑ-երի շուրջ չէ․ հարցը վերաբերում է ավելի խորքային բանին. ի՞նչ է պետությունը, ո՞ւմ է ծառայում այսօր, ու՞մ է ծառայելու վաղը․ Դավիթ Անանյան

ՀԷՑ-ի հարցով Ազգային ժողովում այսօրվա լսումներին ընդառաջ անհրաժեշտ է դիտարկել ոչ թե կոնկրետ օրակարգային հարցը, այլ այն խորքային քաղաքական-մշակութային ենթահողը, որում ձևավորվում և արտահայտվում է նման քննարկումների որակը։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Հայաստանում վերջին տարիներին ակնհայտ է պոպուլիզմի և տգիտության համակարգված ինստիտուցիոնալացումը։ Գործ ունենք մի իրականության հետ, որտեղ իշխանական վերնախավը սեփական տգիտությունն ու պաթոլոգիական անտեղյակությունն այլևս չի թաքցնում, այլ, ընդհակառակը, ներկայացնում է որպես ժողովրդականության և «սոցիալական արդարության» դրսևորում:

Այս գործընթացը հանգեցրել է հասարակության արժեքային շեղման, որտեղ պետական մտածողությունը և կիրթ ու բանիմաց լինելը ոչ թե խրախուսվում են, այլ ընկալվում որպես սպառնալիք ներկա համակարգին, որտեղ պատմական հիշողությունը ընկալվում է որպես կասկածելի և անպիտան հավատարմություն «հին ժամանակներին», իսկ արժանապատվության ձգտումը՝ իշխանական վերնախավի նկատմամբ անընդունելի դիրքորոշում կամ սպառնալիք։

Այս համատեքստում ձևավորվել է նոր հակարժեքային նարատիվ․ եթե դու գիտելիք ու խորքային ընկալում ունես պետականության և ազգային ինքնության վերաբերյալ, դու վտանգավոր ես և քաղաքականորեն խոցելի: Քեզ կհռչակեն որպես համակարգային «խանգարող», կամ այլոց շահերի սպասարկու, քանի որ այսօրվա պետությունը դիտարկվում է ոչ թե որպես գաղափար, ինստիտուցիոնալ կառուցվածք կամ ազգային ինքնության արտահայտություն, այլ՝ որպես օգտագործման ենթակա տարածք։ Իսկ այդ տարածքի օգտագործման ճանապարհին խելքը, կրթությունը կամ քաղաքացիական խղճմտանքը վեր են ածվում «ավելորդ» ռեսուրսի։

Իսկ երբ պետական կառավարման հիմքում ընկած չէ ինստիտուցիոնալ իմացությունը, այլ՝ ընդամենը հռետորաբանորեն զարդարված անմեղսունակությունը, հանրային-քաղաքական դիսկուրսը դառնում է ոչ թե զարգացման գործիք, այլ՝ պոպուլիզմի, տգիտության և մանիպուլյացիաների հարթակ։

Ուրեմն հարցը վաղուց արդեն ՀԷՑ-ի կամ ՀԷՑ-երի շուրջ չէ։ Հարցը վերաբերում է ավելի խորքային բանին. ի՞նչ է պետությունը այսօրվա Հայաստանում և ո՞ւմ է նա ծառայում այսօր, իսկ ամենակարևորը` ու՞մ է այն ծառայելու վաղը»,-գրել է Անանյանը։