Խոզնավարում արձանագրված կրակոցները՝ Ադրբեջանի հետևողական տակտիկայի մի մասը
Հունիսյան կրակոցների մոդելը՝ պատահականությո՞ւն, թե՞ սիստեմատիկ մարտավարություն
2025 թվականի հունիսին Սյունիքի մարզի Խոզնավարի ուղղությամբ արձանագրված կրակոցների շարանն, ըստ մեր ձեռք բերած վերլուծական տվյալների, ոչ թե պատահական կամ տեղային բնույթի դրսևորում է, այլ՝ Ադրբեջանում իրականացվող պետական մակարդակի սիստեմատիկ մարտավարություն՝ լարվածության պահպանում՝ ռազմաքաղաքական ու հոգեբանական նպատակներով։
Վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրված տվյալները վկայում են՝ կրակոցները կրում են կանխամտածված բնույթ և ուղղված են ոչ միայն առաջնագծում ծառայող զինծառայողների, այլև՝ Սյունիքի սահմանամերձ համայնքների խաղաղ բնակիչների հոգեբանական սպառմանն ու վախեցմանը։ Հատկանշական է, որ միայն հունիսի երրորդ և չորրորդ շաբաթների ընթացքում գրանցվել է միջինում օրական 20-30 կրակոց՝ «ՊԿ» տեսակի գնդացիրներից, ինչը չի տեղավորվում պատահականության տրամաբանության մեջ։
Կրակոցների հաճախականությունը՝ հիբրիդային ճնշման գործիք
Այս ամենն ունի հստակ ռազմավարական ենթատեքստ. Ադրբեջանը փորձում է ստեղծել լարվածության գոտի և տպավորություն, որ սահմանը ենթակա է մշտական վերահսկողության և պոտենցիալ բռնկումների։ Նման միջադեպերը, թեև հաճախ չեն հանգեցնում մարդկային զոհերի, բայց ձևավորում են ռազմաքաղաքական մթնոլորտ, որն առաջին հերթին ուղղված է մարտական ոգու և հասարակական վստահության խարխլմանը։
Դրա մասին է վկայում կրակոցների պատկառելի պարբերականությունը, կիրառվող զինատեսակների նմանատիպ բնույթը, կրակի ծագման նույնանման ուղղությունները։ Սրանք ուղիղ գործիքներ են՝ լարվածության մանիպուլյատիվ պահպանման համար։
Արշակ Կարապետյան․ պատվով արձագանք՝ թշնամու սադրանքներին
Այս համատեքստում ուշագրավ ու ուսանելի է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հրապարակային գնահատականը, ով պաշտոնավարելիս՝ առանց երկիմաստությունների, խոստովանել է, որ ինքն է հրամայել պատասխան կրակ բացել, երբ հակառակորդը խախտել է Հայաստանի սահմանը։ Ըստ նրա՝ առանց այդ հրամանի՝ հայ զինվորը չէր կարող լիարժեք պաշտպանված լինել։
«Հանրապետության ղեկավարական կազմին իմ հրամանը հարմար չեկավ, և ինձ ազատեցին պաշտպանության նախարարի պաշտոնից։ Մնացած դատողությունները թողնում եմ մեր ժողովրդին։ Ես կատարեցի իմ պարտքը՝ պաշտպանելու մեր հայրենիքը և մեր զինվորներին», – նշել է Կարապետյանը։
Նրա հետևյալ արտահայտությունը՝ «Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են», ունի ոչ միայն մարտական իմաստ, այլև խոր բարոյահոգեբանական ուղերձ՝ ուղղված ներկայիս հասարակական ընկալումներին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան