ՔԿ-ի դռները փակ են նաև փաստաբանների համար. Սերգեյ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել
Ես վստահ եմ, որ այս գործով հանրությանը փորձելու են ներկայացնել, ինչ-որ առումով նաև շեղել հերթական, գուցե ինչ-որ ամոթալի փաստաթղթերից կամ խոստումներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ ՀՅԴ-ական երիտասարդների տնից առգրաված զենքերի և նրանց ձերբակալումների մասին:
Հարությունյանը, որի պաշտպանյալը նույնպես ՔԿ-ում է, մեկ ժամից ավել է չի կարողանում շենք մուտք գործել: Ոստիկաններն ասում են՝ ցուցում ունեն դուռը փակելու, բայց որևէ պատճառ չեն նշում:
Փաստաբանը խնդրահարույց է համարում նաև ՄԻՊ-ի գործունեությունը, և կառույցից որևէ սպասելիքներ չունի. «ՄԻՊ-ից չունեմ սպասումներ, հատկապես վերջին տարիների գործունեությունը հաշվի առնելով: Գուցե լսենք հորդորներ կամ՝ կոչ, որ քննիչներն ու փաստաբանները պետք է հաշտ լինեն, իրար հետ համագործակցեն, աշխատեն... կարծում եմ՝ այդ կոչից ավել բան չենք լսի»։
Անդրադառնալով երիտասարդներից մեկի ձերբակալությանը՝ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել, նշել, որ նա սթրայքբոլ սպորտաձևի սիրահար է, և խաղի համար նախատեսված գնդակները դիտարկել պայթուցիկ՝ զավեշտալի է:
«Ես վստահ եմ, որ այս շենքում պրոֆեսիոնալ իրավաբաններ են։ Վստահ եմ, որ այդ պրոֆեսիոնալ իրավաբանները այս վարույթի նյութերը և տղայի ցուցմունքը լսելուց հետո լիարժեք հասկացել և պատկերացրել են, որ խոսք է գնում ընդամենը սպորտաձևի մասին, բայց ինչ-ինչ ցուցումներ է ամենայն հավանականությամբ եղել, որ սա վերցնեն ու դարձնեն հերթական շոուն»։
Փաստաբանն ամփոփելով ասել է, որ այլ մանրամասներ կներկայացնի հաջորդիվ, քանի որ այժմ դռները փակ են, և որևէ տեղեկություն կամ պարզաբանում գործի վերաբերյալ չունեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՔԿ-ից հայտնել են՝ աhաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան