Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր Կամենդատյան

Հարգարժան հայեր,

այսօր մենք ականատես ենք լինում մի տխուր և վտանգավոր երևույթի, երբ բարձր ամբիոններից, դահլիճի անգրագետ ծափահարությունների ներքո, հհ առաջին պաշտոնյան քարոզում է բացառիկ տգիտություն, հերետիկոսություն և պատմական փաստերի ակնհայտ նենգափոխում։

Մեզ փորձում են պարտադրել մի կեղծ թեզ, թե իբր քրիստոնեությունը լոկ պետական հրամանագրով ընդունված վերնախավային քաղաքականություն էր, և իբր դրանով է պայմանավորված մեր ինքնությունը։ Սա ոչ միայն պատմական կուրություն է, այլև հոգևոր դավաճանություն մեր ազգային հիշողության հանդեպ։
Առաջինը՝ պատմական ճշմարտության մասին։

Հայոց աշխարհում Քրիստոսի լույսը ճառագել է դեռևս առաջին դարում՝ Եդեսիայի Աբգար թագավորի ժամանակներից, իսկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիմնադրվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների արյունով ու քարոզչությամբ։ Երբ 301 թվականին Տրդատ Գ-ն քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն, նա ընդամենը իրավական ձևակերպում տվեց այն հավատքին, որն արդեն արմատացած էր ժողովրդի հոգում։

Երկրորդը՝ պետության և ինքնության կեղծ նույնացման մասին։

Եթե հայ ինքնությունը պայմանավորված լիներ միայն պետական ինստիտուտով կամ թագավորի անձով, ապա ինչպե՞ս բացատրել մեր պատմության այն էջերը, երբ գահին բազմել են օտարածին կամ այլազգի քաղաքական գործիչներ՝ ասորի Սոհեմոսը, պարթև Արշակունիները, կամ վրաց արքայազն Հռադամիզդը։ Ի՞նչ է, հայ ժողովուրդը կորցրե՞ց իր ինքնությունը դրանից։ Իհարկե՛ ոչ։

Եվ ամենակարևոր հարցադրումը. ինչո՞ւ հայ ժողովուրդը չհրաժարվեց քրիստոնեությունից, երբ կորցրեց պետականությունը։

Դարեր շարունակ, չունենալով պետական դրոշ, բանակ և թագավոր, հայը պահեց իր հավատքը, լեզուն և ինքնությունը։ Որովհետև Քրիստոսին ընդունելը պետական հրամանագիր չէր, այլ ժողովրդի հոգևոր ընտրությունը։ Որովհետև Ավարայրում և դրանից հետո հայը մարտիրոսվեց «վասն հավատո և վասն հայրենյաց»։

Այսօր ամբիոններից հնչող սատանայական ու հերետիկոսական պնդումները նպատակ ունեն պառակտելու ազգն ու եկեղեցին, արժեզրկելու մեր սրբությունները և մեր հոգևոր արմատները հանելու հողից։ Սա պարզապես չիմացություն չէ. սա ազգային ինքնության դեմ ուղղված դիտավորյալ հարված է։

Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը։ Հայ ժողովուրդը եղել է, կա և մնալու է իր հավատքի, իր պատմական հիշողության և իր հոգևոր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հետ։