Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին

«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

The Armenian Mirror-Spectator-ում հրապարակված քաղաքագետ Վահան Զանոյանի վերլուծական հոդվածը անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում ակտիվորեն շրջանառվող «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը՝ փորձելով բացահայտել դրա իրական նպատակներն ու հնարավոր հետևանքները։

Հեղինակը նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվել է «ճկվելու, բայց չկոտրվելու» տրամաբանության վրա։ 

Սակայն նրա գնահատմամբ՝ խնդիրը միայն ժամանակավոր անվտանգության ապահովումը չէ, այլ ավելի խորքային միտում է ձևավորվում՝ ուղղված ազգային հիշողության և ինքնագիտակցության վերափոխմանը։

Զանոյանը փաստում է, որ վերջին տարիներին իշխանությունների քայլերը հաճախ անցնում են զուտ անվտանգային անհրաժեշտությունից այն կողմ։ Դրանց թվում նա նշում է ցեղասպանության թեմայի նսեմացումը, պատմական արդարության հարցի երկրորդականացումը, Բաքվում պահվող հայ գերիների խնդրի դուրս մղումը բանակցություններից, ազգային խորհրդանիշների՝ այդ թվում Արարատի պատկերային նշանակության թուլացումը, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ քննադատական վերաբերմունքը։ Նրա համոզմամբ՝ այս ամենը միասին դիտարկելիս ձևավորվում է մի ընդհանուր քաղաքական գիծ, որը նպատակ ունի վերաձևակերպել ազգային ինքնությունը։

Հոդվածում առանձնացվում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հիմնական դրույթները և դրանց ենթատեքստը։ 

Առաջինը հայրենիքի նույնացումն է պետության հետ՝ այն սահմանելով բացառապես ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքով։ Զանոյանը համաձայն է, որ պետականությունը առանցքային արժեք է, սակայն ընդգծում է, որ դա չի կարող բացառել ազգային հիշողությունը, պատմական տարածքները, սփյուռքի դերակատարությունն ու մշակութային ժառանգությունը։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը հանգեցնում է ազգային ինքնության սահմանափակման։ 

Երկրորդ կարևոր դրույթը ազգ և բնակչություն հասկացությունների տարանջատումն է, որտեղ քաղաքական սուբյեկտ է դիտվում միայն քաղաքացին, իսկ էթնիկ պատկանելությունը դուրս է մղվում պետական որոշումների շրջանակից։ Թեև իրավական տեսանկյունից այս մոտեցումը հիմնավորված է, հեղինակը նշում է, որ այն կարող է թուլացնել ազգային միասնականության զգացումը և նվազեցնել սփյուռքի դերակատարությունը։

Երրորդ առանցքային գաղափարը պետության դիտարկումն է որպես բարեկեցության հասնելու միջոց։ «Ապրիր այնտեղ, որտեղ հաց կա» տրամաբանությունը, ըստ Զանոյանի, վտանգավոր է այն առումով, որ կարող է երկրորդ պլան մղել ինքնորոշման, արժանապատվության և անկախության գաղափարները։ Նա հիշեցնում է, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը ձևավորվել է ոչ թե բարեկեցության որոնմամբ, այլ գոյության և ինքնորոշման պայքարի արդյունքում։

Հեղինակը քննադատում է նաև այն մոտեցումը, ըստ որի մարդը ներկայացվում է որպես բարձրագույն արժեք՝ առանց բավարար շեշտադրելու ազգային և պետական արժեքների կարևորությունը։ 

Նրա կարծիքով՝ նման մեկնաբանությունը կարող է նսեմացնել այն հիմքերը, որոնց վրա ձևավորվել է հայկական պետականությունը։

Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև վերանայման գաղափարին, ըստ որի բոլոր արժեքներն ու ճշմարտությունները պետք է մշտապես վերաիմաստավորվեն։ 

Զանոյանը զգուշացնում է, որ նման մոտեցումը կարող է կասկածի տակ դնել նույնիսկ պատմական փաստերը, ինչը վտանգավոր է ազգային հիշողության պահպանման տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, հեղինակը դրական է գնահատում արտաքին քաղաքականության բազմազանեցման գաղափարը, որը ենթադրում է կախվածության նվազեցում մեկ ուժից և հարաբերությունների զարգացում տարբեր կենտրոնների հետ։ Սակայն նա ընդգծում է, որ այդ գործընթացը պահանջում է նուրբ և հաշվարկված դիվանագիտություն։

Ամենակտրուկ քննադատությունը վերաբերում է այն պնդմանը, թե խաղաղությունը անվտանգության գլխավոր երաշխիքն է։ Զանոյանի համոզմամբ՝ իրականում հակառակն է՝ անվտանգությունն է ապահովում խաղաղությունը, և առանց հզոր պաշտպանական համակարգի խաղաղությունը չի կարող լինել կայուն։

Հեղինակը նաև նշում է, որ տնտեսական և ենթակառուցվածքային որոշ առաջընթացներ հաճախ ներկայացվում են որպես այս գաղափարախոսության արդյունք, մինչդեռ դրանք կարող էին ապահովվել նաև առանց ազգային ինքնության վերաիմաստավորման փորձերի։

Վերջում Զանոյանը ընդգծում է, որ ինքնիշխանության իրական նպատակն ինքնորոշումն է՝ ժողովրդի բնական զարգացման և ազգային ինքնության պահպանման պայմաններում։ Նրա գնահատմամբ՝ եթե պետականությունը զրկվում է ազգային բովանդակությունից, այն կորցնում է իր խորքային իմաստը, իսկ ինքնիշխանությունն առանց ինքնության վերածվում է ձևականության։