Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր ժամանակակից պատմության ամենացավալի էջերից մեկի՝ Արցախի հայաթափման և կորստի երրորդ տարելիցն է։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ամիսներ շարունակվող անմարդկային շրջափակման և Հայաստանի գործող իշխանությունների ձախողված քաղաքականության ու անգործության հետևանքով Արցախը հայաթափվեց, իսկ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ բռնի տեղահանվեցին իրենց դարավոր հայրենիքից։ Արցախի հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման։
Արցախի կորուստը միայն արցախահայության ողբերգությունը չէ։ Այն համազգային ցավ է, որը վերաբերում է յուրաքանչյուր հայի և առնչվում է մեր ժողովրդի պատմական հիշողությանը, իրավունքներին ու արժանապատվությանը։
Այսօր՝ երեք տարի անց, Արցախի հայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունության կարևորագույն հարցերից մեկը։
Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հանրային օրակարգից դուրս մղել դրա մասին խոսակցությունը։ Սակայն պատմական իրողությունները չեն կարող մոռացության մատնվել քաղաքական որոշմամբ։
Մենք հստակ արձանագրում ենք՝ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթություններից է լինելու միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել արցախահայության իրավունքների հարցը՝ պաշտպանելով նրանց անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաև սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցերը։
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները և մյուս հայ գերիներն ու ապօրինի պահվող անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն:




















Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը
Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան
Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների