Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա Կոստանյան
Սոցիալական ցանցի Հայաստանի անկախությունն անցնում է երկու զուգահեռ իրականություններով․ 1991-ին հանրահռչակված, վերականգնված ու նվաճված անկախությունը և նիկոլյան Հայաստանի ԱՆԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ։
Առաջինի պարագայում շատ քիչ հայեր ունեն գիտակցում և արժևորում՝ հարյուրամյակների մաքառումից հետո վերակերտված պետության հանդեպ պատասխանատվության, պահպանության ու ամրապնդման։ Երկրորդի դեպքում՝ կեղծ ու հնարված նորագոյացությամբ անհեթեթ, օտարածին, թշնամուց թելադրվող օրակարգերը մի ամբողջ ազգի վզին փաթաթելու հետևողական դրսևորում, փաթեթավորված անվերջանալի, թմրեցնող խնջույքների կերուխումով, արհեստական տեխնոլոգիաների շքեղ, գունազարդ պճնանքով՝ գերող, գայթակղող ու կործանարար։
Անշուշտ, շարքային մարդուն դժվար է դիմակայել նման գայթակղություններին, երբ աչքերի տեսածն ավելի հուսադրող է թվում, քան այն ճանապարհը, որին պիտի ձգտեն, երազեն, ջանք դնեն, պայքարեն ու մեծ անձնազոհություններով հասնեն։ Չեմ մեղադրում, քանզի քչերին է տրված դիմանալ քայքայիչ գայթակղությանը, չտրվել սադրանքին, անցնել Գողգոթայի քարքարոտ ու փշոտ ճանապարհը, հասնել բաղձալի երազանքին ու նոր միայն վայելել պայքարի քաղցր պտուղները՝ թեկուզև կյանքի մայրամուտին։
Այսօր հազարավոր շքեղ բառեր կձոնվեն անկախության օրվա առթիվ, բազմաթիվ երգեր կերգվեն խնջույքներին՝ խելակորույս պարերով ու գեհենի աղաղակներով լի։ Եվ այդ աղմուկի մեջ, ցավոք, կմոռացվի ամենակարևորը. անկախությունը մի անմեղ ու խոցելի մանուկ է, որին պետք է փայփայել, խնամել, սնել ու զորացնել։ Այն չի կարող մեծանալ միայն հրավառությունների լույսի ներքո և չի ամրանա բարձրագոչ ու կեղծ ճառերից:
Անկախությունը դժվար ճանապարհ է, և մենք այն չենք ժառանգել՝ պարզապես վայելելու և մսխելու համար։ Մեզ վստահվել է՝ պահելու և հաջորդ սերնդին ավելի ուժեղ, ավելի ապահով ու ավելի ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ փոխանցելու համար։ Եվ հենց այստեղ է անկախության ամենամեծ փորձությունը։
Ունենք հնարավորություն ընտրելու՝ ապրե՞լ մեզ համար հարմարեցված պատրանքի մեջ, թե՞ վերադառնալ իրականություն, որտեղ պետությունը նորից կդառնա ոչ թե հանդիսությունների բեմ, այլ ազգապահպանության համընդհանուր տուն, որի պատերը կարող են ճաքեր ունենալ, որի տանիքը կարող է ամրացման կարիք ունենա, որի բակը կարող է անբարեկարգ լինել, բայց որը միայն մերն է։ Եվ եթե մերն է՝ ուրեմն մենք ենք պատասխանատու այն նորոգելու, ամրացնելու ու գեղեցկացնելու համար`առանց թշնամու թելադրանքի։
Հայաստանին այսօր ամենից շատ պետք է սթափություն, խոհեմություն և ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ` միտումնավոր սարքվող անվերջանալի թմրեցնող տոներից։ Ո'չ, սա հուսահատության գիրկն ընկնելու կոչ չէ, պարզապես ահազանգ` արթնանալու պետության ներսում ներդրված օտարածին տարրերի ներարկած ԹՄՐԱՆՅՈՒԹԻՑ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ստանձնելու առաջարկ՝ ճանապարհի ամենաբարդ մասը միասին անցնելու համար։
35 տարին պատմության հեռուներից նշմարվող ընդամենը մեկ ակնթարթ է, ակնթարթ, որի ընթացքում մենք ազատվել ենք, վերագտել ենք ինքներս մեզ, հետո սխալվել, պարտվել, կորցրել և հուսալքվել ենք։ Բայց դեռ կանգուն ենք։ Եվ քանի դեռ կանգուն ենք՝ ամեն ինչ ավարտված չէ։
Անկախության հաջորդ տասնամյակը պիտի լինի հենց այն ժամանակը, երբ վերջապես կսովորենք ԱՊՐԵԼ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ՝ պատասխանատու, արժանապատիվ, իսկապես ինքնիշխան ու վերականգնված, ոչ միայն անցած ճանապարհի հիշողությամբ, այլ նպատակով, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում թողնել մեզանից հետո։
Թող հույսն ու ցանկությունը վերջապես գործ դառնան` ազգային կամքով ու կարողությամբ։
Հ.Գ. AI-ին հրահանգեցի պատկերել ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ` անկախության տոնի խորհրդանիշով, ու ստացավ այս պատկերը, մի բան գիտի:




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան
Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակի...
Փաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ Սավգուլյան
ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․...
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը