Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»
Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային
Հասարակություն

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ

Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում։

Համագործակցության շրջանակում Ակբա բանկը միացել է «Հայկական Ծրագրերի» ՀԾ-կորպորատիվ բանկ ամպային հարթակին՝ բիզնեսին հնարավորություն տալով ֆինանսական գործարքներն իրականացնել անմիջապես հաշվապահական ծրագրից։

Նոր լուծումը նախատեսված է հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների ու կորպորատիվ հաճախորդների համար՝ ֆինանսական գործառնությունները դարձնելով ավելի արագ, պարզ և արդյունավետ։ Համակարգի միջոցով բանկային գործարքները, վճարումները և քաղվածքների հետ աշխատանքը հնարավոր է իրականացնել անմիջապես հաշվապահական համակարգից՝ առանց տարբեր համակարգերի միջև ավելորդ անցումների։

Տեխնոլոգիական լուծումը բիզնեսին ազատում է ամենօրյա կրկնվող և տեխնիկական գործողություններից՝ նվազեցնելով ֆինանսական վարչարարության ծավալը և խնայելով ժամանակ։ Այլևս անհրաժեշտ չէ ֆայլեր արտահանել կամ ներբեռնել, ինչպես նաև նույն տվյալները կրկնակի մուտքագրել։ Ֆինանսական հոսքերի կառավարումն իրականացվում է մեկ միասնական հարթակում՝ ապահովելով գործընթացների արագություն և տվյալների ճշգրտություն։

«Մենք նոր լուծումներով փորձում ենք հեշտացնել մեր հաճախորդների կյանքը։ Կոնկրետ այս համագործակցությունը հիմնականում ուղղված է փոքր և միջին ձեռնարկություններին ու կորպորատիվ հաճախորդներին, և կարծում եմ, որ առաջարկվող լուծումները հարմարավետ և արդյունավետ կլինեն նրանց համար»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբա բանկը առաջիններից էր, որ ընդունեց մեր առաջարկած լուծումները, ինչը շատ մեծ գնահատական էր մեզ համար։ Համակարգը մենք անվանեցինք ՀԾ-կորպորատիվ բանկ, որի միջոցով անհրաժեշտ բոլոր տվյալները մեկ հպումով փոխանցվում են անմիջապես բանկ։ Էական է նշել, որ հաշվապահական համակարգից է տվյալը փոխանցվում, ոչ թե համակարգչից։ Նույնը գործում է հակառակ ուղղությամբ»,- նշում է «Հայկական Ծրագրեր» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Խաչատրյանը։

«Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բիզնեսները կկարողանան իրականացնել իրենց առօրյա ֆինանսական, բանկային գործառնությունները` առանց համակարգերի միջև անցումներ կատարելու։ Արդյունքում նրանք կխնայեն էական ժամանակ և այն կտրամադրեն իրենց բիզնեսի զարգացմանը»,- նշում է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։

Ակբա բանկը շարունակելու է ներդնել նորարարական գործիքներ՝ Հայաստանում բիզնեսի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։