Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան
IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան
Հասարակություն

Բջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդը

2027 թ.-ի փետրվարի 1-ից բջջային հեռախոսները և նոութբուքերը նախատեսվում է դրոշմավորել նույնականացման միջոցով՝ երկչափ շտրիխ կոդով, որը կլինի ապրանքի փաթեթվածքի վրա։ Առանց կոդի ապրանքը ներմուծողները կկարողանան վաճառել մինչև 2027 թ.-ի ապրիլի 30-ը, իսկ մյուս վաճառողները՝ մինչև մայիսի 31-ը։ Կառավարության որոշման նախագիծը Պետական եկամուտների կոմիտեն դրել է e-draft.am կայքում, քննարկումը կտևի մինչև 2026 թ.-ի նոյեմբերի 27-ը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները նախատեսված են նախագծի 1-ին կետում և 1-ին ու 2-րդ հավելվածներում, իսկ հիմքը Հարկային օրենսգրքի 396.1-րդ հոդվածի 2-րդ մասն է, որով դրոշմավորման ենթակա ապրանքները և ժամկետները հաստատում է կառավարությունը։

Ի՞նչ ապրանքների է վերաբերում

Նախագիծը վերաբերում է հեռախոսային ապարատներին և մինչև 10 կգ զանգվածով դյուրակիր հաշվողական մեքենաներին, որոնք ունեն առնվազն տվյալների մշակման կենտրոնական բլոկ, ստեղնաշար և դիսփլեյ (նախագծում՝ «դյուրակիր համակարգիչներ և հեռախոսներ»)։

Ինչպե՞ս է երևալու կոդը

Ըստ 1-ին հավելվածի՝

նույնականացման միջոցը Data Matrix ձևաչափի երկչափ շտրիխ կոդ է (կետ 2),

այն դրվում է փաթեթվածքի, պիտակի կամ կպչուն պիտակի վրա այնպես, որ հնարավոր չլինի առանձնացնել փաթեթվածքից (կետ 6),

կոդը դրվում է փաթեթվածքի առավել տեսանելի հատվածում, և դրա վրա չպետք է լինի ընթերցմանը խոչընդոտող որևէ տեղեկություն (կետեր 5–6)։

Ապրանքը շրջանառության մեջ դնելիս ներկայացվող տվյալներում 8517 13 000 0 և 8517 14 000 0 ծածկագրերի (բջջային հեռախոսներ) դեպքում նշվում է նաև IMEI համարը, իսկ նոութբուքերի դեպքում՝ սերիական համարը (1-ին հավելվածի ձև)։

Մինչև ե՞րբ կարելի է վաճառել ապրանքն առանց կոդի

2-րդ հավելվածով.

արտադրողները և ներմուծողները մինչև 2027 թ.-ի փետրվարի 1-ը ներառյալ արտադրված կամ ներմուծված չդրոշմավորված ապրանքը կարող են վաճառել մինչև 2027 թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ (կետ 2),

մյուս վաճառողները մինչև ապրիլի 30-ը ձեռք բերված ապրանքը առանց դրոշմավորման կարող են վաճառել մինչև 2027 թ.-ի մայիսի 31-ը ներառյալ (կետ 3)։

Ո՞վ է պատասխանատու

Դրոշմավորման պարտավորություն կրում են ապրանքը ներմուծող և արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (Հարկային օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մաս և 396.1-րդ հոդվածի 1-ին մաս)։ Դրոշմավորման կանոններին չհամապատասխանող ապրանք օտարելու դեպքում նրանք վճարում են 500 000 դրամ տուգանք, իսկ 50 000 դրամից ավելի արժեքի ապրանքի դեպքում՝ ապրանքների արժեքի 100 %-ը, բայց ոչ պակաս, քան 1 500 000 դրամը (424-րդ հոդվածի 1-ին մաս)։ Գնորդի համար պատասխանատվություն նախագծում չկա։

Ամփոփում

Ամփոփելով՝ 2027 թ.-ի փետրվարի 1-ից բջջային հեռախոսի կամ նոութբուքի տուփի վրա նախատեսվում է Data Matrix կոդ, իսկ առանց կոդի ապրանքը խանութներում կարելի կլինի վաճառել առավելագույնը մինչև 2027 թ.-ի մայիսի 31-ը։ Նախագիծը դեռ ընդունված չէ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ