IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին։ Միջոցառման շրջանակում Բանկն այցելուներին է ներկայացրել ինչպես անշարժ գույքի ձեռքբերմանն ու ֆինանսավորմանն ուղղված լուծումներ, այնպես էլ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը, որը փոխում է խոշոր ծավալի արտարժույթի փոխանակման պատկերացումները։
Rate.am-ի տնօրեն Գևորգ Մամիկոնյանի խոսքով՝ Toon Expo-ին Rate.Trading-ի մասնակցության հիմնական նպատակն է այցելուներին ներկայացնել, թե ինչպես ժամանակակից թվային գործիքների միջոցով առավել արդյունավետ իրականացնել արտարժութային գործարքները, նվազեցնել փոխարժեքային ռիսկերը և կառավարել ֆինանսական ծախսերը:
«Անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքներում փոխարժեքի նույնիսկ փոքր տատանումը կարող է հանգեցնել զգալի ֆինանսական կորստի։ Rate.Trading-ը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել այդ ռիսկը՝ խոշոր գումարների փոխանակման գործընթացն իրականացնելով ամբողջությամբ առցանց։ Toon Expo-ի այցելուները հնարավորություն ունեն տեղում ծանոթանալու հարթակի գործառույթներին, փորձարկելու թվային գործիքներն ու հասկանալու, թե ինչպես կարելի է արտարժույթի փոխանակումը դարձնել ավելի արդյունավետ և վերահսկելի», - ասաց Գևորգ Մամիկոնյանը։
Rate.Trading հարթակի հիմնական առավելությունները․
- Նախընտրելի փոխարժեք առաջարկելու հնարավորություն.հարթակը թույլ է տալիս ներկայացնել արտարժույթի գնման կամ վաճառքի ձեր նախընտրած փոխարժեքով հայտը, որը IDBank-ի հաստատումից հետո կատարվում է անմիջապես:
- Ժամանակի խնայողություն և հարմարավետություն.խոշոր գումարներ փոխանակելու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել բանկի մասնաճյուղեր. գործարքներն իրականացվում են ամբողջությամբ առցանց:
- Փոխարժեքային ռիսկերի արդյունավետ կառավարում.հատկապես անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքներում հարթակն օգնում է կառավարել փոխարժեքի տատանումներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը։
- Հասանելիություն և ապահովություն.Trading-ը հասանելի է Idram&IDBank հավելվածից կամ rate.am կայքից, իսկ առևտրային հաշիվները բացվում և սպասարկվում են IDBank-ի կողմից։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
Ալիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութ
Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան
«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Կպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ Կարապետյան
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
ԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...