Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Լավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ Սավգուլյան
Ժամանց

Մայրը 1-ամյա փոքրիկին բոլորովին միայնակ է թողնում ու հեռանում. 10 տարի անց վերադառնալով, նա չկարողացավ հավատալ սեփական աչքերին

Իր մեկամյա փոքրիկին բոլորովին մենակ տանը թողնելուց տասը տարի անց կինը վերադառնում է ու անսովոր տեսարանի ականտեսը դառնում։ Յարոսլավի բնակիչները երբեք չեն մոռանա այս պատմությունը։

Մի անգամ քաղաքի բնակիչները մանկական բարձր լացի ձայն են լսում։ Սկզբում նրանց թվացել է, թե մի քանի երեխա են բղավում։ Բացի դրանից, լացը մի քանի օր շարունակ չէր կտրվում։ Անցորդները նկատում են, որ տանը, որտեղից երեխայի լաց է լսվում, լույս չի վառվում։ Հարևաններից մեկն ի վերջո որոշում է ոստիկանություն դիմել։

 

Երբ ոստիկանները մտնում են այդ բնակարան, ցնցվում են իրենց տեսածից․մութ հյուրասենյակում երեխա կար, ու տանը՝ նրա կողքին՝ ոչ մի չափահաս մարդ։ Մեկամյա երեխան տանը բոլորովին մեն-մենակ, պառկած էր կեղտոտ հատակին։ Պարզվում է՝ տան տերերն ամեն ինչ հավաքել-տարել էին, իսկ երեխային թողել տանը մենակ։

 

Մեկամյա աղջնակին տեղնուտեղը հիվանդանոց են հասցնում։ Բժիշկներն արձանագրում են ազդրի կոտրվածք և ուժեղ հյուծվածություն։ Մասնագետների գնահատմամբ երեխան առնվազն մեկ շաբաթ տանը մենակ է մնացել։

Պարզվել է, որ փոքրիկը Լիզա Վերբիցկայանա է։ Ոստիկանությունը փնտրել է նրա ծնողներին, բայց ապարդյուն։ Նրանք անհետացել էին քաղաքից։ Հիվանդանոցից հետո աղջկան պետք է հանձնեին մանկատուն, որտեղ ստիպված կլիներ մնալ այնքան ժամանակ, մինչև մեկնումեկը կցանկանար նրան որդեգրել։

 

Ծանոթացեք՝ Իննա Նիկա

Երբ փոքրիկին տեղափոխում են հիվանդանոց, Իննան գնում է նույն հիվանդանոց՝ որդուն այցելելու։ Նա լսում է Լիզայի լացի ձայնն ու փորձում հանգստացնել նրան ու շուտով իմանում փոքրիկին բաժին ընկած ճակատագրի մասին։ Իննան որդուն այցելելիս աղջնակի համար տակդիրներ ու խաղալիքներ է տանում։

 

Կինը երկու երեխա ուներ և երբեք չէր մտածել ուրիշի երեխայի որդեգրելու մասին։ Բայց այն օրը, երբ երեխային դուրս են գրում, Իննան ասում է՝ այնքան է կապվել նրան, որ չի կարող այլևս առանց նրա ապրել։ «Բժիշկներին հարցրի՝ որտե՞ղ կարող եմ Լիզային գտնել ու անմիջապես գնացի նրա հետևից»։

 

Մի քանի ամիս անց՝ փաստաթղթերի հետ կապված բոլոր հարցերը լուծելուց հետո, Իննան երեխային տանում է իր տուն։ Երբ աղջնակը դեռ 2 տարեկան էր, չէր կարողանում կարգին սնվել ու վախենում էր բարձր ձայներից։ Մեկ տարի անց Լիզան դեռ չէր կարողանում լավ քայլել։ Իննան որոշում է երեխային պարի տալ՝ հուսալով, որ երաժշտությունը կօգնի աղջկան հաղթահարել դժվարությունները, նրան կոգեշնչի ու կնպաստի նրա ֆիզիկական զարգացմանը։

 

Պարի դասերն իսկապես լավ են անդրադառնում երեխայի վրա։ Պարի, ինչպես նաև Իննայի անսահման սիրո ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ Լիզան անչափ ուրախ երեխա է դառնում։ Երբ գալիս է երեխային դպրոց ուղարկելու ժամանակը, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հենց այս աղջկան էին ծնողները տարիներ առաջ բառի բուն իմաստով թողել բախտի քմահաճույքին։

 

Լիզան արտաքինով տարբերվում էր մյուս երեխաներից և իր հանդեպ ուշադրություն է գրավում։ Երեխաներից ոմանք նրան ծաղրում էին՝ «գնչու» կամ «շոկոլադ» անվանելով։ Բայց Լիզան շատ պայծառ երեխա էր, ու շուտով նրան բոլորը սիրում են։ «Նա չէր ամաչում իր ճակատագրի համար,-պատմում է Իննան։ — Երբ Լիզան դեռ փոքր էր, ես նրան սովորեցրել էի, որ եթե որևէ մեկը հետաքրքրությամբ նայի իրեն, թող սրտին մոտ չընդունի»։

Միևնույն ժամանակ Լիզան արդեն 12 տարեկան հասակում բազմաթիվ մրցույթների հաղթող է դառնում։ Նա շատ տաղանդավոր երեխա է ու մի գեղեցիկ օր նրան հրավիրում են մոդելի աշխատանքի։

 

Շուտով Լիզան ևս մի մրցույթում առաջին տեղն է գրավում և արժանանում «Երկրի ամենագեղեցիկ աղջնակ» տիտղոսին։ Եվ այդ ժամանակ անսպասելիորեն հայտնվում է նրա կենսաբանական մայրը, որը նրան 11 տարի առաջ թողել էր տանը միայնակ՝ մատնելով սովամահության։ Նա գտնում է Լիզային ու սկսում հայտարարել, որ ինքը, որպես կենսաբանական մայր, իրավունքներ ունի աղջկա նկատմամբ և ցանկանում է տեսակցել նրա հետ։ Կենսաբանական մորը, բնականաբար մերժում են, ու նա նույնիսկ չի կարողանում կապակցված բացատրություն տալ՝ ինչու էր 11 տարի առաջ երեխային միայնակ թողել տանն ու անհետացել։ Նրան զրկում են երեխայի հանդեպ ամեն տեսակի իրավունքից։

Լիզան ինքը կորոշի՝ արդյոք երբևէ կկամենա՞ տեսնել իր կենսաբանական մորը, թե՞ոչ։

 

Այս տեսանյութը Լիզայի զարմանալի (առավել մանրամասն) պատմության մասին է, աղջնակի, որն այդքան փոքրիկ հասակում ճաշակել է դառնություն ու անցել կյանքի դժվարին ճանապարհով և ի վերջո հիանալի մարդ դարձել։

Այս երեխային հենց սերն է փրկել։ Անհավատալի է, որ սերը Լիզային փրկեց ծանր ճակատագրի ճիրաններից, ու հիմա նա հաջողությունների է հասնում Իննայի շնորհիվ։ Եվ դա հրաշալի է։

 

Ամենահետաքրքիր բլոգ