Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Քաղաքականություն

ՍԴ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդումները իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարում է. Խոսրով Հարությունյան

Սահմանադրական դատարանի եւ, մասնավորապես, նրա նախագահի հանդեպ իշխանությունների քաղաքական հետապնդումները, ինչպիսի հիմնավորմամբ եւ գործիքակազմով էլ դրանք իրականացվեն, ոչ այլ ինչ են, քան դատական իշխանությունը գործադիրի քաղաքական ազդեցության տակ վերցնելու անթաքույց դրսեւորում եւ ուղղակի հանդիսանում են իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքի ոտնահարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

«Երբեք մեզանում ‹‹ուժն է ծնում իրավունքը›› կործանարար սկազբունքը այս աստիճանի լեգալացված չի եղել:

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում պետության զարգացման փուլերի կամ քաղաքական ռեժիմների առանձնահատկությունները ուսումանսիրելիս պատմաբաններին եւ քաղաքագետներին հավերժ հետաքրքրող գլխավոր հարցը եղել է՝ ի՞նչն է հանդիսանում այս կամ այն պետական կազմավորման առանցքային սկզբունքը: Այլ կերպ ասած, ո՞րն է այն առանցքային գաղափարը, որը բնորոշ է տվյալ քաղաքական ռեժիմին:

Մոնթեսկիոն տալով յուրաքանչյուր քաղաքական ռեժիմին՝ միապետությանը, բռնապետությանը կամ հանրապետությանը բնորոշ գլխավոր գաղափարը, անմիջապես ավելացնում է, որ պետությունները քայքայվում կամ կործանվում են բոլոր այն դեպքերում, երբ նրա առանցքային գաղափարը կամ չարաշահվում է կամ մոռացության է մատնվում:

Ի դեպ մարդկությունը իր պատմության ողջ ընթցքում ականատես է եղել նշված պատճառով նույնիսկ ամենաազդեցիկ պետությունների կործանման բազմաթիվ դեպքերի:

Այս համատեքստում եւ հատկապես ի նկատի ունենալով այն հակասական իրավիճակը, որը տիրում է մեզանում այսօր, բոլորովին ավելորդ չէ անդրադառնալ Անկախ Հայաստանի հանրային կյանքի առանցքային գաղափարի իրականացման խնդրին:

Սահմանադրությամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն է: Այսինքն մեզանում հանրային կյանքի կազմակերպման առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունն է:

Այս արձանագրումն աներկբա ենթադրում է (եւ այն սահմանված է մեր Սահմանադրությամբ), որ մեզանում քաղաքացու իրավունքների պաշտապանությունը երաշխավորվում է իրավունքի գերակայության եւ իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկազբունքների հիման վրա:

Ուստի բնական հարց է առաջանում՝ որքանո՞վ են այսօր մեր իրականության մեջ ապահովվում վերը նշված սկզբունքները կամ, որ նույն է, որքանո՞վ այսօր մեզանում իշխանությունների կողմից հանրային կյանքի կազմակերպումը կարող է բնութագրվել որպես ժողովրդավարության միջազգայնորեն ընդունված արժեքների եւ ընթացակարգերի ապահովմանը միտված գործունեություն:

Պետք չէ առանձնապես խորաթափանց լինել փաստելու համար, որ սահմանադրական դատարանի եւ մասնավորապես նրա նախագահի հանդեպ իշխանությունների քաղաքական հետապնդումները, ինչպիսի հիմնավորմամբ եւ գործիքակազմով էլ դրանք իրականացվեն, ոչ այլ ինչ են, քան դատական իշխանությունը գործադիրի քաղաքական ազդեցության տակ վերցնելու անթաքույց դրսեւորում եւ ուղղակի հանդիսանում են իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքի ոտնահարում:

Հետեւաբար, առանց սխալվելու հավանականության կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանում, շուրջ 30 տարվա անկախությունից հետո, ոչ թե մոռացության է մատնված կամ չարաշահված է հանրային կանքի առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունը, այլ այն հայտնվել է իսպառ ոչնչացման վտանգի տակ:

Եվ միայն Սահմանադրական դատարանի որոշ դատավորների մասնագիտական սկզբունքայնության եւ Սահմանադրական դատարանի դատավորի հանրային բացառիկ առաքելության գիտակցման շնորհիվ է դեռեւս հաջողվում կասեցնել մեզանում ժողովրդավարության գահավիժումը: Անշուշտ, ժամանակը դեռ կտա այդ դատավորների քաղաքացիական խիզախության իրական գնահատականը:

Ստիպված ենք ցավով արձանագրել, որ անկախության տարիների ողջ ընթացքում երբեք ‹‹ուժն է ծնում իրավունքը›› կործանարար սկազբունքը հանրային կյանքում եւ շփումներում այս աստիճանի լեգալացված չի եղել: Եվ ամենատարակուսելին այն է, որ այդ երեւույթի հեղինակը՝ Սահմանադրության երաշխավորը հանդիսացող իշխանությունն է:

Այդ ամենի արդյունքում մենք հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման եւ մեր անկախ պետականության անվերականգնելի կորուստների մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ:

Համոզված եմ, որ մեր հասարակությունը ունակ է բռնել պատմության այդ քննությունը»,–նշել է նա: