Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան
Ուժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԳագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
Քաղաքականություն

Արտակարգ դրությունը երկարացվեց՝ առանց սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագրի, փոխարենը, մասսայական ոտնահարվում են քաղաքական իրավունքները և ոչնչացվում է այդ համակարգը. Արծվիկ Մինասյան

Երբ քննադատում ես, կարծիք ես հնչեցնում՝ իշխանության վարքագիծը միանգամից ոչ միայն մերժողական է, նաև պիտակավորում է: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Փոխարենը, այդ քննադատությունը հնչեցրած այլընտրանքային կարծիքը առաջարկույթունները լսելու, քննարկելու, անգամ համաձայն չլինելու դեպքում բովանդակային հակադարձումներ իրականցնելու փոխարեն, դու լսում ես մերժում, արհամարհանք, պիտակավորում, արդյունքում սկսում են ձեռնարկել գործողություններ, որոնք հետագայում պարզվում է անարդյունավետ են, դրանից հետո փորձում են գտնել մեղավորների: Մեղավորները դառնում են նախկինները, ժողովուրդը, տնտեսվարող սուբյեկտները, կամ այն անձինք, որոնց տվել ես օժանդակություն»,- ասաց նա:

Մինչդեռ, ըստ Մինասյանի՝ հիքմերի հիմքն այն ծարգրերը, պատկերացումներն ու մոտեցումներն են, որոնք որպես սոցիալ-տնտեսական հակազդման միջոցառում պետք է իրականացվեր: Իսկ այդ միջոցառումները, որոնք մշակվել են և անընդհատ քարոզվում են դրա մասին, դրանք ոչ միայն համարժեք չէին ստեղծված վիճակին, այլև էլ ավելի են վատացնում վիճակը:

Նա հիշեցրեց, որ երբ մարտի 16-ին հայտարարվում էր արտակարգ դրություն, դրանից առաջ ՀՅԴ-ն հանդես եկավ հայտրարությամբ՝ կոչ անելով կառավարությանը համատեղել բոլոր առաջարկությունները և սոցիալ-տնտեսական, քաղաքականությունն իրականացնել համընդհանուր այս ծրագրերի հենքի վրա, նկատի առնելով մի շարք սկզբունքային հարցեր:

«Արդեն մարտի 23-ին ամբողջական 40 կետանոց առաջարկների փաթեթ դրվեց սեղանին: Առաջին կարևոր գործողությունն անիմաստ ծախսերի խնայողությունն էր, երկրորդ կարևոր գործը, որ պետք է արվեր՝ բյուջեի գումարների նոր աղբյուրներ ստեղծլն էր: Դրանք ոչ միայն միջազգային օժանդակություններն էին կամ համայն հայության ռեսուսրի կենտրոնացնումն էր, այլև միջազգային վարկային պատրավաորությունների մասով ակտիվ գործողություններն էին: Ի դեպ, վերջին մեր առջարկությունը երկար բարձրաձայնելուց հետո վերջապես կառավարությունը մայիսի 7-ին դիմեց համաշխարհային բանկին և օրեր առաջ համաշխարհային բանկն այն բավարարել է 13 մլն դոլարով: Դե պատկերացրեք, եթե ի սկզբանե կառավարությունը լիներ ավելի ակտիվ այս ուղղությամբ, ինչքան հնավորություն կունենայինք մենք նոր միջոցներ գեներալացնելու»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ Կառվարությունը հաստատել է մի շարք ծրագրեր, բայց խնդիրը ծրագրերի քանակի մեջ չէ, խնդիրը ծրագրերի թիրախավորման նպատակայնության մեջ է: «Բացառությամբ 1-2 ծրագրի, որոնք թիրախային են եղել, մնացած բոլոր ծրագրերն անարդյունավետ էին և հանրային միջոցների փոշիացում է»,- ասաց նա:

Բացի այդ, ըստ Մինասյանի, կառավարությունն այսպիսի իրավիճակում պետք է որոշեր, թե ինչ ծախսային քաղաքկանություն պետք է իրականացներ, որոնք էին գերակայությունը, պետք է առաջին երեք գերակայությունն աներ, որ դրանց վրա է բոլոր միջոցները կենտրոնացնում: «Առաջինը առողջապահականն է, այստեղ պետք է պետական ծախսումները լինեն մաքսիմալ, որովհետև համաճարակ է, երկրորդ կարևոր ուղղությունը, որ պետք է համարվեր որպես գերակայություն՝ պարենային անվտանգության շրջանակներում կատարվող ծախսումներն էին: Այստեղ պետք է կատարես ծախսումներ, որոնք պետք է լինեն ոչ միայն գյուղատնտեսությունում ներդրումների տեսքով, այլև բանակցությունների, պայմանավորվածությունների միջոցով ներմուծես պարենային անվտանգության անհրաժեշտ քանակի ապրանքները»,- ասաց նա և հավելեց.

«Լսում ենք տարբեր հայտարարություններ, թե չունենք այդպիսի խնդիր, բայց դրանք հիմնավորված չեն, մենք միշտ ենք ունեցել այդպիսի խնդիր, հրապարակման ենթակա չեն շատ բաներ, չի կարելի սեփական իշխանությունը պահելու գնով ամեն ինչ քողարկել, ծածկել, իրականում սա լուրջ ուղղություն է, որտեղ մենք չտեսանք պետության տնտեսական անվտանգության քաղաքկանաության կոնկրետ բաղադրիչը: Դրա դիմաց մենք տեսանք օրինակ, գյուղատնտեսության հայտարարվող աջակցություն, բանկային համակրգի միջոցով ներարկել գյուղատնտեսությունը, էն համակրգի, որն այսօր գյուղացիների 80-90 տոկոսին կախվածության մեջ է դրել իրենից: Ցանկացած նման քաղաքականություն բերում էր ոչ թե այս խնդրի լուծմանը, այլ ֆինանսական միջանկյալ օղակի վիճակի բարելավմանը»:

Երրորդ կարևոր ուղղությունը, Մինասյանի խոսքով այն է, որ պետք է ծախսային գերակայություն ունենար, որ ապահովվեր մարդկանց նվազագույն կենսապայմանները՝ ապրելու հնարավորությունը: «Կարանտինը պետք է սահմանվեր, այո, ամբողջ ռեսուրսի անվազն 30-40 տոկոսի ծախսը հենց այդ ժամանակհատվածում թույլ կտար մեզ հետագայում ավելի քիչ ծախսումներով դուրս գայինք այս վիճակից: Մենք հիմա հայտնվել ենք մի վիճակում, երբ ինչքան ծախսես, միևնունն է՝ արդյունավետություն չի ապահովելու, որովհետև մենք սխալ ճանապարհով դուրս ենք եկել մի անտառ, որտեղ չգիտենք որն է ելքը, բացատը և անընդհատ պետք է փորձ անենք ու այդ փորձի արդյունքում անընդհատ սխալվենք»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով՝ արտակարգ դրության երկարացման այս վերջին փուլի արդյուքում չտվրեցին գնահատականներ, այն դեպքում, երբ պահանջվում էր անպայման տալ այդ գնահատականները, պատասխանատվության կանչվեն մարդիկ, որ հետագայում պատճառ դառնա ճիշտ քաղաքականություն վարելուն, բայց տեսնում ենք այլ բան:

«Անընդհատ հասարակության ուշադրության շեղման գործողություններ, արտակարգ դրության երկարացում՝ առանց որևէ կոնկրետ սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագրի, բայց դիմացը տեսնում ենք քաղաքկան իրավունքների մասսայական ոտնահարում, քաղաքական համակարգի ոչնչացմանն ուղղված գործողություններ: Չի կարող մեր երկիրն այլևս զարգացում ունենալ, եթե իշխանության այս վարքագիծը մերժողական, արհամարհական, ոչնչացման շարունակվի պահպանվել»,- հայտարարեց նա: