Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարությունը

Մի շարք ԶԼՄ-ների խնդրանքով դեսպանատան մամուլի ծառայության մեկնաբանությունը՝ կապված Հայաստանի տեղեկատվական տիրույթում ձևավորվող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման վերաբերյալ

«Որքան մենք հասկանում ենք, տվյալ դեպքում խոսքն օրենսդրական ակտի քննարկման մասին է, որը նպատակաուղղված է Հայաստանում տեսալսողական ԶԼՄ-ների իրավական հիմքերի գործառույթների մոդեռնիզացիային, ըստ էության «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքի փոփոխությանը։

Առաջին հերթին կցանկանայինք ընդգծել, որ այս հարցը Հայաստանի, որպես ինքնիշխան պետության, ներքին գործն է։ Միևնույն ժամանակ, նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա: Իհարկե մենք ուշադիր հետևում ենք քննարկումների ընթացքին։ Բայց ի՞նչ, եթե մի փոքր ավելի լայն դիտարկենք նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը:

Անխոս, դրա ընդունումը կհանգեցնի լրատվական ոլորտի տարածքի բավականին լուրջ վերափոխմանը: Նոր պայմաններում արտասահմանյան հեռարձակողները, իսկ այսօր հիմնականում ռուսաստանյան հեռուստաալիքների հարցն է, կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում միայն միջպետական ​​պայմանագրի հիման վրա։ Այսինքն, անհրաժեշտ է պայմանավորվել «նոր խաղի կանոնների» շուրջ, որոնք, ըստ ամենայնի, կառաջարկվեն հայկական կողմից: Ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է համապատասխան երկխոսության պատրաստակամության մասին: Մենք սպասում ենք հայ գործընկերների պատասխանին:

Քննարկան կարևոր բաղկացուցիչներից է հանդիսանում, այսպես կոչված, «լեզվային» անվտանգությունը։ Որքան մենք հասկանում ենք, նրանով է պայմանավորված օրենսդրական ակտում առկա պահանջը, օտարալեզու մեդիա-պրոդուկտի թարգմանությունը կամ հայերեն տիտրերով պարտադիր «ուղեկցումը»։ Կրկին, փաստորեն, խոսքը հիմնականում ռուսալեզու ծրագրերի մասին է։ Գաղտնիք չէ, որ դեռևս հայկական պետության ստեղծման շրջանից, ռուսերենը ֆորմալ առումով կորցրել է իր հատուկ կարգավիճակը։ Նոր պահանջները, ըստ էության, շարունակում են այդ գործընթացը։ Սակայն փաստացի մինչ այսօր Հայաստանում ռուսերենը ավելի՛ մեծ դեր է խաղում, քան պարզապես օտար լեզուն։ Մենք ձեզ հետ գիտենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ, ինչ որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ որ մեկի հարազատներն են ապրում, որոնց հաճախ են այցելում, և այլն։ Մեր երկրներին միավորում են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Եկեք, օրինակ, դիտարկենք Ռուսաստանում հայ վարորդների վկայականների ճանաչման հետ կապված աղմկահարույց իրավիճակը։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում ռուսերենն ունենա պաշտոնական կարգավիճակ։ Սակայն չնայած դրա բացակայությանը, հասկանալով տվյալ հարցի կարգավորման կարևորությունը հայ շատ քաղաքացիների համար, ռուսական կողմը դրսևերում է կառուցողական տրամադրվածություն և արտահայտում է պատրաստակամություն միացյալ ուժերով, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այդ բարդ և համալիր հարցին գտնել ընդունելի որոշում, հաշվի առնելով մեր երկու երկրների հատուկ կապերը։ Սրանք ընդամենը մի քանի օրինակ են, որոնք վկայում են Հայաստանում ռուսերենի առանձնահատուկ դերի մասին, ինչը մեր հարաբերությունների իրականության ուղղակի արտացոլումն է:

Այդ իրականություններն են որոշել հայ հասարակության հետաքրքրությունները ռուսական հեռուստաընկերությունների նկատմամբ։ Ի դեպ, ըստ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվետվության՝ «Первый канал», «РТР Планета» և «Россия. Культура» հեռուստաալիքներն ունեն բավականին պատկառելի և կայացած լսարան։

Հաշվի առնելով նոր օրենսդրական պահանջները, ակամա հարց է առաջանում մալուխային փաթեթների հասանելիության մասին։ Եթե մարդը համարում է, որ հանրային մուլտիպլեքսի ալիքների փաթեթը չի բավարարում իր տեղեկատվական պահանջները, ստիպված է ընտրություն կատարել մալուխային հեռուստատեսության օգտին։ Միաժամանակ, համաձայնեք, որ Հայաստանում այսօր ամեն մեկը չէ, որ կարող է իրեն դա թույլ տալ։

Հաճախ լսում ենք տարբեր հանդիմանանք, ռուսական հեռուստաալիքների հաղորդումների բովանդակության վերաբերյալ։ Ինչպես ներկայացվում է, դա ավելի շատ նախընտրության հարց է։

Ընդհանրապես, ցանկացած ԶԼՄ, ներառյալ հեռուստաալիքները, ներկայացնում են մեկ կամ մի քանի տեսակետ, որի հետ հեռուստադիտողը իրավունք ունի համաձայնել կամ չհամաձայնել։ Դրանք կարելի է նույնիսկ վիճարկել, քանի որ ճշմարտությունը ծնվում է վեճի մեջ։

Այս ամենը մտորումներ են, որոնք ոչ մի դեպքում չեն հավակնում միջամտել օրենսդրական գործընթացին։ Հայ խորհրդարանականները կքվեարկեն, ելնելով սեփական պատկերացումներից իրենց երկրի և ժողովրդի շահերի մասին։ Ռուսաստանն անխոս կհարգի այդ առումով ցանկացած որոշում։ Միաժամանակ հույս ունենք, որ ներկայացված պատկերացումները կլրացնեն տարվող քննարկումների ընդհանուր պատկերը։ Ավելին, նոր օրենքը միանշանակ էականորեն կանդրադառնա տեղեկատվական քաղաքականության վրա, որը մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների համալիր մասն է: