ԱՄՆ-ն ու Չինաստանը շտապում են հայկական բանակ. ինչ է պատահել
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 9-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին: Նախարարն ու դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր, անդրադարձել գործակցության խորացմանն ու քննարկել նաեւ միջազգային ու ռեգիոնալ անվտանգության խնդիրներ:
Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպումը հատկանշական է երկու օր առաջ մեկ այլ դեսպանի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պաշտպանության նախարարություն այցի եւ նախարար Տոնոյանի հետ հանդիպման ֆոնին: Նախարարն ու ԱՄն դեսպանը նույնպես քննարկել էին երկկողմ գործակցության խորացմանը, միջազգային անվտանգության համակարգի խաղաղարար նախաձեռնություններին Հայաստանի մասնակցությանը եւ ռեգիոնալ անվտանգությանն առնչվող հարցեր:
Հայաստանի պաշտանության նախարարությունը փաստորեն հայտնվել է աշխարհակարգային վերափոխման գործընթացի առանցքային տանդեմի՝ ԱՄՆ ու Չինաստանի ուշադրության կենտրոնում: Վաշինգտոնն ու Պեկինը կորոնավիրուսի ֆոնին թեժացած դիմակայությամբ փաստացի ձեւավորում են նոր աշխարհակարգը, գործնականում անվիճելի դարձնելով գերակա տանդեմի կարգավիճակը, որի ներքո թերեւս գծվելու է աշխարհի նոր քարտեզը եւ ուժերի հարաբերակցությունը:
Հայաստանի, հայկական բանակի հանդեպ ուշադրությունը լիովին հասկանալի է: Ի վերջո, հայկական բանակը խոշոր հաշվով նոր աշխարհակարգի առաջին աղյուսի՝ արցախյան հաղթանակի հեղինակն է: Միաժամանակ, 2016 թվականին բանակը պահեց իր «հեղինակային իրավունքը», չնայած ռազմա-քաղաքական բալանսի ըստ էության ճակատագրական աստիճանի թվացող խախտվածությանը:
Հետագա իրադարձությունները ամրապնդել են Հայաստանի դերը, թավշյա հեղափոխության արդյունքում այն բարձրացնելով նոր աստիճանի: Գործնականում, գրեթե կասկածից դուրս է այն, որ նոր աշխարհակարգում Կովկասի անվտանգության առանցքը լինելու է հայկական: Հարցն այն է, թե ինչ է հավաքվելու, ինչ կառուցվածք է ձեւավորվելու դրա շուրջ:
Այդ տեսանկյունից, հատկանշական էր օրերս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կոշտ հայտարարությունը Ռուսաստանի ռազմակայանը Հայաստանից հեռացնելու թեմային: Նա հայտարարել էր, որ դա անբարոյություն է եւ աշխարհաքաղաքական ու քաղաքական տհասություն: Պաշտպանության նախարարի կոշտ արձագանքն ըստ ամենայնի պայմանավորված էր հարցի եւ իրադրության զգայունությամբ, որտեղ ռուսական ռազմակայանի հարցն օրակարգ բերելով, հնարավոր է նենգափոխել եւ մանիպուլացնել ընթացիկ իրական օրակարգը, որն առնչվում է ռեգիոնալ անվտանգության հայկական ճարտարապետության ամրացմանն ու դրա արձանագրմանը աշխարհակարգային գերակա տանդեմի՝ ամերիկա-չինական մակարդակով: Ակնառու է, որ դիմակայող երկու ուժային կենտրոնների համար բազմաթիվ հարցերի պարագայում թերեւս հանվելու են հարցերը հայկական առանցքի առնչությամբ:
Այդ պայմաններում, երբ փոխվում է ռեգիոնալ անվտանգության ճարտարապետությունը կամ արձանագրվում այն երկու գերակա կենտրոնների ռազմավարական հեռանկարի մակարդակով, ռուսական ռազմակայանի հանգամանքը անխուսափելի ենթարկվում է տրանսֆորմացիայի եւ ռուս-թուրքական անվտանգային կառուցվածքի տրամաբանությամբ ռուսական ներկայությունը տրանսֆորմացվելու է դեպի հայկական անվտանգային առանցքի տրամաբանություն:
Կմնա՞ Մոսկվան այդ տրամաբանության մեջ եւ կշարունակի իր որոշակի դերակատարումը, թե՞ կգերադասի քննարկել հեռանալու տարբերակները, արդեն կլինի իր խնդիրը, որը չի սպառնա ռեգիոնալ ռազմա-քաղաքական վակուումով:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու