Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան
Ուժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԳագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
Քաղաքականություն

Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ: «4000 անգամ» աճել է նաև պոպուլիզմի և բացարձակ անունակ կառավարման արդյունքում ձևավորված հասարակաքաղաքական, տնտեսական, արտաքին և անվտանգային ռիսկերը: Ինչու՞ , որովհետև ինչպիսի «սկզբունքնեով», «խորությամբ» և «նարատիվներով» կառավարվում է համավարակը, այդպիսի որակներով էլ կառավարվում է ողջ երկիրը:
........................................................
Երբ դեռևս մարտ ամսին Վարչապետը հայտարարեց, որ համաճարակով պայմանավորված ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլ ստեղծում է նաև նոր հնարավորություններ, շատերը լուրջ չհամարեցին՝ դիտարկելով այն որպես իրավիճակի ոչ սթափ գնահատման, ժողովրդին պոպուլիզմի հերթական չափաքանակի մատուցման և դատարկ խոստումներով ու հույսերով կերակրելու հերթական անհաջող փորձ: Մինչդեռ, անցած ամիսներին տեղի ունեցած գործընթացների անգամ հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ իսկապես, այս ճգնաժամը իշխանությունների համար հրաշալի հնարավորություն էր սեփական նեղ խմբակային շահերն իրացնելու և խնդիրները լուծելու համար:

Այսօր հասարակության գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ արտակարգ դրությունն ամենեևին կապ չունի համաճարակի դեմ պայքարի իրականացման հետ: Նման օբյեկտիվ կարծիքի ձևավորման հիմքերը տվել են հենց նույն իշխանությունները, ովքեր, օգտվելով համավարակի, իրենց իսկ խոսքով ասած, ընձեռած հնարավորություններից, արտակարգ դրության անցած ժամանակահատվածն օգտագործել են բացառապես իրենց քաղաքական շահերն իրացնելու և սեփական իշխանությունն ամրապնդելու համար՝ ժողովրդին լրիվ միայնակ թողնելով համավարակի դեմ պայքարում։ Եվ այս ամենը զուգակցվել է ձևական կարանտինային միջոցառումներով, խիստ վիճահարույց պարտադրանքներով, իրենց արդյունավետությունը դեռևս որևէ կերպ չհիմնավորած գործողություններով: Դրանց տրամաբանական հետևանք է այն, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ, իսկ մահվան դեպքերը՝ 600 անգամ։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ միայն արտակարգ դրությամբ չեն պայքարում համավարակի դեմ։ Արդյո՞ք այս 4 ամիսների ընթացքում որևէ պատասխանատու չի թերացել իր աշխատանքներում, որ չի հեռացվել ու փոխարինվել նորով: Եթե ոչ, ապա ինչու՞ են մեր ցուցանիշներն այսքան աննախադեպ խայտառակ:

Արտակարգ դրության առաջին օրերին, երբ ողջամիտ ու իրենց գործի գիտակ մասնագետները սթափության կոչեր էին հնչեցնում և իշխանություններին ու ժողովրդին հորդորում լուրջ վերաբերվել այս արհավիրքին ու վարչական գործիքների միջոցով իրական կարանտին ապահովել երկրում, կանխատեսելով հակառակ դեպքում խիստ անցանկալի զարգացումներ, իշխանությունների պահանջով նման գրառումները հեռացվում էին, իսկ կոչերը լռեցվում՝ խուճապ չառաջացնելու համար։ Ավելին, առողջապահության պատասխանատուները վստահեցնում էին, որ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է և որևէ վտանգ չկա՝ հասարակությանը չհիմնավորված հանգստության ազդակներ հաղորդելով ու թուլացնելով մարդկանց զգոնությունը: Ի դեպ, դա հենց այն ժամանակահատվածն էր, երբ համավարակը դեռևս կառավարելի էր, դուրս չէր եկել վերահսկողությունից և միանգամայն հնարավոր էր էականորեն զսպել դրա տարածման տեմպերը:

Արդյունքում, այսօր ունենք ոչ միայն նման խայտառակ ցուցանիշներ, այլև ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ու մռայլ կանխատեսումներ: Արդյոք տեղի ունեցածը ընդգծված դիլետանտիզմի և ինքնավստահ տգիտության, թե, այնումանեյանիվ, գիտակցված նպատակադրումների հետևանք էր: Համավարակի դեմ պայքարի անցած ժամանակահատվածում իշխանությունների իրականացրած գործողություններում կարելի է նկատել մեկ օրինաչափություն:

Շատ դեպքերում իրականացվել են բնույթով արդարացված ու անհրաժեշտ, սակայն ժամանակային առումով ուշացած քայլեր՝ դրանով իսկ գրեթե զրոյացնելով դրանցից հնարավոր էֆեկտը: Երբ տեղի ունեցած փաստերը և առողջապահության պատասխանատուների այս ընթացքում դրսևորած վարքագիծը համադրում ենք, ապա հարցերն ու կասկածներն ավելի են խորանում: Ի դեպ, այօր ամենամեծ խուճապ առաջացնողն անցած ամիսներին պարբերաբար սեփական կարծիքը փոխող ու դա հասարակությանը որպես վերջին ատյանի ճշմարտություն մատուցող, ազատ ժամերին քաղաքական գրառումներ կատարող ու քաղաքական գործունեություն ծավալող առողջապահության նախարարն է, ով, իմ կարծիքով, այսօր իր ներկայությամբ առողջապահության համակարգի և հասարակության առաջ կանգնած ամենամեծ վտանգն է։

Եվ այս ամենն այն դեպքում, երբ մենք անգամ չգիտենք թե ուր ենք հասել, համավարակի տարածման որ փուլում ենք գտնվում ու ինչ է դեռ մեզ սպասվում։
Իսկ այս ընթացքում, պատեհ ու անպատեհ առիթով իրենց ունեցած լեգիտիմությունն ու ժողովրդի 80 տոկոսանոց վստահությունը թմբակահարող, բացառապես մեկ մարդու շնորհիվ խորհրդարանում հայտնված ու իրենց ժողովրդի միակ լեգիտիմ ներկայացուցիչ հռչակած բացարձակ անօրգանական քաղաքական միավորման տարբեր ներկայացուցիչներ մեկը մյուսից անտաղանդ քայլերով փորձում են լուծել սահմանադրական դատարանի անդամներին գործից հանելու ու իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելու անհաջող փորձերը՝ դրանք զուգակցելով տարբեր խնդրահարույց կոնվենցիաներ ու օրենքների նախագծեր անցկացնելով։ Իսկ գործադիր իշխանությունը, կտրվելով համավարակի ճիրաններում գտնվող երկրում տիրող տագնապալի իրավիճակից, հրճվում է ճանապարհաշինարարակական աշխատանքներով՝ կառուցելով «նորովի Հայաստանը»:

Արդյո՞ք պետք էր ավելին ակնկալել մեկ կառավարությունից, որի ղեկավարի համար տնտեսական հեղափոխությունն սկսվում և ավարտվում է ՀԴՄ տպելով, իսկ համավարակի դեմ պայքարը՝ դիմակ կրելով։ Եվ պատահական չէ, որ գլոբալ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ նման մակերեսային պատկերացումներ ունեցող իշխանությունն այսօր աննախադեպ ու խայտառակ ցուցանիշներ է գրանցում բնակչության վարակվածության ու մահացության առումով։ Դրա գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավորն այն է, որ Հայաստանում համավարակի դեմ պայքարը դրվեց ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական հարթության վրա՝ այն առավելագույնս քաղաքականացնելով ու քաղաքական դիվեդինտներ հավաքելու ու անձնական խնդիրներ լուծելու նպատակադրումով, քանի որ, իրենց կարծիքով, ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլ ստեղծում է նաև նոր հնարավորություններ: Երբ երկրի վարչապետը, դիմակների շուկայում առկա գնանկման և պրոֆիցիտի պատճառով քաղաքացիներին հորդորում է կրել բացառապես գործարանային արտադրության դիմակ, ապա օբյեկտիվ հարց է առաջանում. նա հանրային առողջության պահպանման պատասխանատուն է, թե՞ որոշակի շրջանակների բիզնես պարտնյորը: Արդյոք նման գործելաոճը շարքային քաղաքացու մոտ օբյեկտիվ տպավորություն չի ստեղծում, որ կրիր դիմակ կոչը ամենևին էլ բացառապես առողջապահական նկատառումներից բխող հորդոր չէ:

Անշուշտ, մեղավորներ փնտրելու կարիք չկա, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ի պաշտոնե քաղաքական ու պրոֆեսիոնալ պատասխանատվություն են ունեցել բնակչության առողջության պահպանության համար։

Հ․Գ․ Իշխանությունները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են ժողովրդին։ Եթե անգամ ժողովուրդը մեղավոր է, հարգելի իշխանավորներ, ապա հիշեք, որ ժողովրդին փոխել հնարավոր չէ։ Իսկ իշխանություններին փոխելը ոչ միայն հնարավոր է, այլև ժամանակի հարց, որքան էլ «արտակարգ դրությունը» օգտագործեք, որպես քաղաքական վահան:
#Վեհ մնացեք