Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումը
Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ՀԱՊԿ-ի հետ կապված ակնկալիքներն իռացիոնալ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, հուլիսի 17-ին Մինսկում մասնակցում է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին, որին մասնակցում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները։ Տեսակետ կա, թե Նիկոլ Փաշինյանը՝ սահմանային լարված իրավիճակը կառավարելի պահելու կարևորությունը նկատի ունենալով, կարող էր Հայաստանից դուրս չգալ։ Եվ, դժվար թե, գործընկերներն ըմբռնումով չվերաբերվեին Փաշինյանի բացակայությանը։ Ուստի, ենթադրելի է, որ վարչապետն, անտեսելով լարված իրավիճակը, մեկնել է Մինսկ՝ կարևոր խնդիր լուծելու համար։ Ասում են, թե՝ ՀՀ վարչապետը Մինսկում բարձրացնելու է Ադրբեջանի ագրեսիային հավաքական քաղաքական գնահատական տալու հարցը։ Նույնիսկ եթե այդպիսի հայտարարույթուն հնչի, այն քաղաքական առումով՝ ոչինչ չարժե, քանի որ չի կարող ազդել Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու, տնտեսական պայմանագրերի վրա։ Արդյունավետ կլինի, թերևս, ԵԱՏՄ երկրների կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։ Բայց, հաշվի առնելով Ռուսաստանի և միջինասիական պետությունների ջերմ վերաբերունքը մեր հակառակորդի նկատմամբ, այդ կարգի ակնկալիքներն իռացիոնալ են։ Իռացիոնալ են նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ՀԱՊԿ-ի հետ կապված ակնկալիքները։ ՀԱՊԿ-ի չմիջամտելու իրական պատճառնն այն է, որ այդ կառույցի հեգեմոն Ռուսաստանը, որը Սառը պատերազմում պարտված ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, պահպանում է հետսառըպատերազմյան խաղի կանոնները և քաջ գիտակցում, որ հակամարտության ավարտով կզրոյանան իր՝ տարածաշրջանում ազդեցության վերջին լծակները։ Իռացիոնալ են նաև Թուրքիայի սպառնալիքների հետ կապված մտավախությունները։ Քանի դեռ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը, ենթադրաբար, չեն վերածվի պատերազմի։ Ուստի՝ հնարավոր պատերազմը կանխելու գործիքը ո՛չ ՀԱՊԿ-ն է, ո՛չ էլ, առավել ևս՝ ԵԱՏՄ-ն, այլ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն։ Եվ ողջամիտ կլինի, եթե ՀՀ իշխանությունները խորացնեն ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցությունը։ Այս ուղղությամբ քայլերը ոչ միայն կարող են էակապես ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն, այլև կսթափեցնեն ԵԱՏՄ գործընկերներին, մասնավորապես՝ Ռուսաստանին, և վերջինս, թերևս, կհասկանա, որ Ադրբեջանին անվերջ պաշտպանելու դեպքում կարող է վերջնականապես կորցնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Իսկ եթե ՀՀ իշխանություններն ԱՄՆ-ի-ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու նախաձեռնություններով հանդես չեն գալիս, ապա ենթադրելի է, որ սահմանային միջադեպերը չեն զարգանա, և ինքնիշխանությանն սպառնալիք, իրոք, չկա։ Հետևաբար՝ ոչինչ չի խանգարում վարչապետին կատարելու ԵԱՏՄ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Ի դեպ՝ հիշեցնենք, որ 2016-ի ապրիլի 8-ին, չեղարկվեց Եվրասիական երկրների վարչապետների՝ Երևանում նախատեսված նիստը, քանի որ ԵԱՏՄ-ակաները ուզեցան չնեղացնել Ադրբեջանին։ Թաթուլ Մկրտչյան