Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի «դղյակը». մինչեւ վերջին պահը հայտնի չէր

Կաֆկայի «Դղյակ»-ը պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված, կառավարության օգոստոսի 27-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն բանից հետո, երբ մարդու իրավունքի պաշտպանը բողոքել է, թե վերջին պահին է ՄԻՊ գրասենյակ ուղարկվել օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով կառավարությունը փորձում է ստեղծել արտակարգ դրության չեղարկման պարագայում համավարակի հետ կապված հարցերը օպերատիվ կառավարելու լրացուցիչ հնարավորություն:

Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին է դիտողություն արել, որ վերջին պահին է փաթեթն ուղարկվել ՄԻՊ, իսկ ղեկավարն էլ իր հերթին ասել է, թե դա պետք է աներ հարցի զեկուցող արդարադատության նախարարությունը: Այդ նախարարն էլ իր հերթին է ասել, թե մինչեւ վերջին պահը հայտնի չէր, որ զեկուցողը լինելու էին իրենք:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այլեւս որեւէ բան չբերել ստորագրման, քանի դեռ չի եղել քննարկում համապատասխան բոլոր գերատեսչություններում:

Կօգնի՞ Կաֆկայի «Դղյակը» Նիկոլ Փաշինյանին, կառավարման համակարգի իր «դղյակը» կամ բուրգը կառուցելու հարցում, որը կգործի այնպիսի համադրվածությամբ եւ արդյունավետությամբ, երբ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հստակեցումները չեն մնա վերջին պահին:

Պետք է նկատել, որ այդօրինակ իրավիճակներն ամենեւին առաջին անգամը չեն եւ կրում են պարբերական բնույթ: Իհարկե, այստեղ վիճակը իրապես հարաբերական է եւ պայմանավորված է հեղափոխության օբյեկտիվ հանգամանքով: Հայաստանում քաղաքական մրցակցության եւ կառավարման այսպես ասած բաց համակարգի բացակայությունը արգելափակել է իշխանության փոփոխության ինստիտուցիոնալ մեխանիզմի հնարավորությունը: Դա բերել է նրան, որ Հայաստանում չի ձեւավորվել կառավարման բաց դպրոց: Ֆորմալ տեսանկյունից այն եղել է բաց, սակայն խորքային առումով այն կազմել է կառավարող կամ իշխող փակ բաժնետիրական համակարգի մի մաս:

Ավելին, այդ խնդիրն առկա էր անգամ հենց փակ համակարգի համար, ինչը կամա թե ակամա խոստովանել է Սերժ Սարգսյանը: Նա 2018-ի վարչապետության մասին հայտարարության համատեքստում նշել էր, թե մնում է պայմանով՝ որ փորձը փոխանցի երիտասարդներին: Փաստորեն, նույնիսկ կառավարման այդ փակ համակարգում չի եղել կառավարման փորձի փոխանցման սահուն մեխանիզմ:

Այդ պայմաններում, ինչպես քաղաքական փոփոխության գրեթե բացառիկ տարբերակ մնացել էր հեղափոխական տարբերակը, որը բարեբատաբար Հայաստանում հաջողվեց մի շարք գործոնների բերումով իրականացնել անարյուն ճանապարհով, այնպես էլ հետհեղափոխական կառավարման փորձի ձեռքբերման եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների հաստատման ճանապարհ է մնացել սեփական սխալի վրա սովորելը:

Դա ամենեւին չի նշանակում, թե չկան ավելի արդյունավետ կառավարիչներ, առավել մեծ ներուժով, քան նրանք, ովքեր ստանձնել են կոնկրետ դիրքեր: Բայց, նախ որեւէ պարագայում իհարկե հնարավոր չէ պատկերացնել կադրերի իդեալական ընտրություն, որովհետեւ այն կատարվում է ամենեւին ոչ իդեալական տնտեսաքաղաքական միջավայրում: Եվ բացի այդ, խնդիրը առանձին կադրերը չեն, այլ կառավարման համակարգ ձեւավորելու փորձը:

Պարզ է ֆուտբոլային օրինակը: Հնարավոր է բացարձակ աստղերից կազմված թիմ, որը սակայն անկարող լինի ցուցադրել թիմային խաղ, ի տարբերություն էապես ավելի թույլ անհատներից կազմված, բայց թե ակումբային մենեջմենտի, թե մարզչական աշխատանքի շնորհիվ համադրված թիմի: Անշուշտ, օրինակի համեմեմատելիությունը պայմանական է, այդուհանդերձ ակնառու է մի բան, որ կա նաեւ հենց մարզչի կամ ակումբային մենեջմենտի խնդիրը եւ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ դեռ սովորում է «խաղացնել» թիմը:

Ամբողջ հարցն այն է, թե որքան ժամանակ ունի նա եւ որքան է կազմելու «ուսման վարձը»: Եվ իհարկե, ով է այն «վճարելու»: