Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Որ հումքերի և նյութերի ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից. նոր նախագիծ

Խորհրդարան է ներկայացվել կառավարության կողմից հեղինակած նախագծերի փաթեթ, որով կհաստատվի Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից:

Կառավարությունը հիմնավորման մեջ նշում է, թե այս փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, մասնավորապես` մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար անհրաժշտ ապրանքների ներմուծման պարագայում` ընկերությունների ֆինանսական բեռի թեթեւացման արաժեշտությամբ:

Բանն այն է, որ ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրանք թողարկելու նպատակով ներմուծում են որոշ տեսակի հումք ու նյութեր, որոնք Հայաստանում բացակայում են, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: Նշված ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով Հայաստանի մաքսային տարածքը հատելիս, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001թ. հունիսի 1-ի ՀՕ-195 օրենքում կատարել որոշակի լրացումներ` ընդգրկելով ցանկում այն սարքավորումների ու հումք-նյութերի մի մասը, որոնք հիմնականում հաճախակի ներմուծվում են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած, միեւնույն ժամանակ կատարելով փոփո-խու-թյուններ` հանելով ցանկից այն ապրանքատեսակները, որոնք սկսել են արտադրել Հայաստանում:

Հարցը քննարկվել է (ՀՀ վարչապետի հանձնարարությամբ) նաեւ մշակող արդյունաբերական ոլորտների ներկայացուցիչների հետ ոլորտային քննարկումների ժամանակ (ինչպես նաեւ Ծաղկաձորում բիզնեսի ներկայացուցիչների հետ վարչապետի հանդիպմանը), որտեղ վերջիններս բարձրացրել են նշված խնդիրը եւ համապատասխան առաջարկություններ ներկայացրել ցանկի անհրաժեշտ ապրանքները ներառելու վերաբերյալ:

Նախագծում ներկայացված ցանկում ապրանքների ընդգրկումը կատարվել է հիմք ընդունելով արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծվող եւ բացառապես արտադրանք թողարկելու համար անհրաժշտ սարքավորումներն ու հումք-նյութերը: Մասնավորապես, ուսումնասիրվել են իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում ներերմուծվող ապրանքների կազմը եւ ներառվել են ցանկում նշված սարքավորումներն ու հումք-նյութերը, որոնք Հայաստանում չեն արտադրվում եւ միջնաժամկետ կտրվածքում չեն արտադրվելու, ուստի անհրաժեշտություն է լինելու, այն պարբերաբար ներմուծել արտերկրից:

Օրինակ.

քիմիական նյութեր, մորթիներ, բրդյա եւ բամբակյա գործվածքներ, թելեր, ճարմանդներ եւ այլն, որոնք օգտագործվում են տեղական թեթեւ

արդյունաբերության ոլորտի ընկերությունները հագուստի արտադրության համար,

երկաթյան հարթ գլանվածքներ` որոնք հիմնականում օգտագործվում են երկաթյա խողովակների արտադրության համար,

տարբեր տեսակի մետաղներ եւ դրանցից կիսապատրաստուկներ, թափոն եւ ջարդոն` մետալուրգիական եւ մետաղամշակման ձեռնարկությունների համար,

տարբեր տեսակի սարքավորումներ` արտադրական պրոցեսների հսկման եւ չափման համար,

ջերմոցային տնտեսությունների համար անհրաշեշտ քիմիական նյութեր, որոնք չեն արտադրվում Հայաստանում,

բժշկական դիմակների արտադրության համար անհրաժեշտ նյութերը:

Նախագծում ներառվել են ներմուծվող սարքավորումների եւ հումք-նյութերի ցանկի մի մասն այն պատճառով, որպեսզի կարճաժամկետ կտրվածքում չառաջացվի որոշակի հարկային բեռ պետբյուջեի վրա: Հետագայում կարելի է անդրադառնալ նաեւ ներմուծվող այլ ապրանքներ ընդգրկելու հարցին:
Նախագծում ընդգրկված ապրանքատեսակների ներմուծման ծավալները կազմել են 2018 թվականին մոտ 61 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին` մոտ 70 մլրդ դրամ:

Նշված փոփոխությունները հավասար պայմաններ կստեղծեն բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար, որովհետեւ բոլոր արտադրողները (անկախ ներդրումային ծրագրի առկայությունից) կարող են վերը նշված ապրանքները ներմուծել հավասար պայմաններով: