Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

«Իշխանությունները ֆունդամենտալ դիլետանտներ են. տնտեսությունն օրական մինչև 40 մլն դոլարի վնաս է կրում»

Թեև սեպտեմբերի 11-ից Հայաստանում կվերանա արտակարգ դրության ռեժիմը,  այնուամենայնիվ, Ազգային Ժողովը երեկ ընդունեց օրենքների փոփոխությունների ծավալուն փաթեթ, որը, ըստ էության, գալիս է փոխարինելու արտակարգ դրությանը։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ներկայացրեց, թե որն է փաթեթի իրականացման նպատակը․ «Իրականում, արտակարգ դրության ռեժիմը մեր իշխնությունների գոյատևումը ապահովելու համար շատ հարմար ռեժիմ էր, որովհետև, ամեն դեպքում, ցանկացած քաղաքական բնույթի գործողություններ, եթե ընդդիմության ներկայացուցիչներ կամ հանրության տարբեր շերտեր փորձեին անել և, այսպես ասած, հեռացնել իշխանությունների կոմֆորտի դաշտից՝ օգտագործելով արտակարգ դրության ռեժիմը, իրենք կարող էին այդ մարդկանց ճնշել, որոշակի գործողություններ իրականացնել։ Հիմա իրականում նույն բանն է տեղի ունենում, պարզապես արտակարգ դրություն ձևակերպումը փոխարինվում է կարանտին բառով, չնայած գլոբալ առումով նույնն են մնում»,- ասաց Մաթևոսյաը։

Քաղաքագետը նշում է՝ վերջին շրջանում տնտեսության գրեթե բոոլոր ճյուղերում, բացառությամբ հանքաարդյունաբերության, անկում է գրանցվել․ «Կարանտինային պայմաններում, եթե գլոբալ փոփոխություններ տեղի չեն ունենում և տնտեսական գոծունեություն իրականացնելու հետ կապված նույնպես սահմանափակումները որոշակիորեն չեն հանվում, մարդկանց սոցիալական կարգավիճակը չի բարձրանում, ապա տնտեսական կորուստներն էլ ավելի են խորանում։ Օրինակ, մեր ինստիտուտի գնահատականով՝ ակտիվ փուլում, երբ, այսպես ասած, տնտեսությունը լոքդաունի մեջ է, ու մենք բոլորս մեր տներում փակված էինք, մեր տնտեսությունը օրական մինչև 40 մլն դոլլարի վնաս էր կրում և միջին հաշվարկներով մինչև տարվա վերջ կարող ենք ՀՆԱ-ի 24% անկում ունենալ»,- ընդգծեց քաղաքագետը և դժվարացավ ասել, թե կարանտինային պայմաններ մտցնելը ինչ-որ կերպ դրականորեն կազդի տնտեսական այս ուղղության վրա, թե ոչ։

Կարանտինը սահմանվում է վեց  ամիս ժամկետով, և քաղաքագետը կարծում է՝ իշխանությունը այդ կերպ իր աշխատանքն է հեշտացնում․ «Երբ գումարում ես արտահերթ նիստ, ապա ինչ-որ քաղաքական գործընթաց ես նախաձեռնում և ամեն անգամ դրա շրջանակներում ստիպված ես լինում լսել ընդդիմախոսների կարծիքները, և, ամեն դպեքում, քննարկումներ են ծավալվում։ Բայց, երբ առնվազն կես տարով այս հարցը, այսպես ասած, լուծում ես՝ կես տարի քեզ համար շատ կոմֆորտ պայմաններ ես ստեղծում, դրանց շրջանակներում քեզ ապահովագրում ես նաև ընդդիմության քննադատությունից։ Իշխանությունները, տարբեր հիմնավորումներ ներկայացնելով, գնացին այդ քայլին, բայց որոշակի գործողություններ, միևնույն է, սահմանափակված են լինելու»։

«Իշխանությունները ֆունդամենտալ դիլետանտներ են և չեն հասկանում, որ մարդկանց, այսպես ասած, տուգանքի մատերիալ դարձնելով, չեն կարողանա վերականգնել այն տնտեսական վնասները, որոնք կորոնավիրուսի հետևանքով հասցվել են տնտեսությանը։ Մենք ունենք տնտեսություն գումար ներգրավելու խնդիր, բայց այս իշխանությունը, փաստորեն, ունակ չէ մի շատ ֆունդամենտալ հարց լուծել, օրինակ, Ամուլսարի հարցը, և սա այն պարագայում, երբ մեր տնտեսությունը ունի լուրջ խնդիրներ։ Այսինքն՝ փոխարենը քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնելու և իրենցից գումարներ հավաքագրելու, կարող են մեկ այլ ճանապարհ գտնել նշված խնդիրները կարգավորելու համար, որը չի արվում․ սա կառավարման ճգնաժամի շատ ցայտուն դրսևորումներից մեկն է»,- եզրափակեց Մաթևոսյանը։

Արփինե Հակոբյան