Անկարային հունից հանել է հայկական հաղթանակի դաշինքը. մնում են Ռուսաստանը եւ Իսրայելը
Թուրքական բանակը Սիրիայում
Բաքվի քարոզչամեքենան, հղում անելով իսրայելական մի ռեսուրսի, հայտնում է, թե Հայաստանը 450 զինծառայող է տեղափոխել Սիրիա՝ թուրքական զինուժի դեմ կռվելու համար, իսկ այսպես ասած լոգիստիկան իրականացվել է Հմեյմիմի ռուսական ռազմակայանից:
Բաքուն այդպիսով ակնհայտորեն փորձում է հակադարձել այն տեղեկատվությանը, ըստ որի Սիրիայից 500 վարձկան տեղափոխվել է Ադրբեջան՝ Հայաստանի դեմ կռվելու համար: Ընդ որում, խիստ հատկանշական է «պատասխան» քարոզչության տրամաբանությունը՝ հայերը զինվորներ են տեղափոխել Սիրիա Թուրքիայի դեմ կռվելու համար:
Նշմարվում է խիստ հետաքրքիր հանգամանքը, որն առավել անհարմար դրության մեջ է դնում Բաքվին: Տարածված տեղեկությունը, ընդ որում ամենեւին ոչ հայկական աղբյուրներից, խոսում էր Սիրիայից Ադրբեջան Հայաստանի դեմ կռվելու համար վարձկաններ տեղափոխելու մասին: Մինչդեռ, Ադրբեջանի «պատասխանը» այն մասին է, թե իբր հայերը Սիրիա զինվոր են ուղարկել Թուրքիայի դեմ կռվելու համար:
Այդպիսով, ակնառու է, որ Բաքուն այստեղ ընդամենը քարոզչական հաղորդուղի է, ոչ ավելի, իսկ բուն քարոզչության հետեւում Թուրքիան է, որը հերթական անգամ ընդգծում է, որ չկա Ադրբեջան՝ կա ինքը: Բաքուն վերածվել է թուրքական տեղեկատվական եւ ռազմա-քաղաքական կցորդի:
Տեղեկատվության տողատակում է անշուշտ նաեւ Ռուսաստանը, այն համատեքստով, որ հայերով քողարկվում է Մոսկվան: Անկարան այդ իմաստով հայտնվել է երկակի վիճակում: Մի կողմից չեզոքացրել է Ադրբեջանը որպես սուբյեկտ, մյուս կողմից սակայն փորձում է չնկատել Հայաստանն ու անընդհատ «առեւտրի» ներքաշել Մոսկվային:
Մոսկվան տավուշյան մարտերի եւ դրան հաջորդած հայտարարությունների ֆոնին ակնարկեց, որ չունի վճռորոշ ազդեցություն Հայաստանի ռազմա-քաղաքական քայլերի վրա: Լավրովի հայտարարությունը, թե հայկական կողմը չարդարացված կոշտ քայլեր է կատարել, թուրք-ադրբեջանական պրոպագանդան ընդունեց կամ մատուցեց իբրեւ մեղադրանք Հայաստանին, սակայն թերեւս հիանալի հասկանալով, որ Մոսկվան ընդամենը լեգիտիմացնում էր ադրբեջանական սադրանքին հայկական ասիմետրիկ հարվածն ու ռազմական հաջողությունը:
Ընդ որում, անկասկած է դրա միջազգային լեգիտիմությունը, պարզապես Թուրքիայի համար խիստ կարեւոր է երկու հանգամանք՝ այդ ռազմական հաջողության հանդեպ Ռուսաստանի եւ Իսրայելի արձագանքը, այդ երկու կողմում հայկական հաղթանակի հանդեպ լեգիտիմության խնդիր ապահովելը: Որովհետեւ մինչ այժմ թուրքական ռեգիոնալ քաղաքականությունը հիմնված է եղել Մոսկվայի եւ Թել Ավիվի հետ պայմանավորվածության վրա: Այժմ այդ պայմանավորվածությունը փլուզվում է տարբեր պատճառներով, եւ Անկարան նվազագույն խնդիր է դրել թույլ չտալ, որպեսզի ձեւավորվի հայկական հաղթանակի նկատմամբ լեգիտիմ միջազգային դաշինք նաեւ Ռուսաստանի եւ Իսրայելի մասնակցությամբ:
Դաշինք, որի հեռանկարները օրերս իր մոսկովյան ելույթում շոշափում էր Հայաստանի պաշտպանության նախարարը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու