Թուրքերը Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար /տեսանյութ/
Երեկ կեսգիշերն անց Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդ ու խուրդ են արել բեռներ փոխադրող 30 ից ավելի մեքենա: Այս մասին հայտնում է Yerevan.Today-ը:
«Հիշեցնենք՝ սա վերջին մեկ ամսում թշնամու կողմից մեր բեռնափոխադրող մեքենաների վրա հարձակման արդեն երկրորդ դեպքն է՝ կապիտուլյացիոն ակտից հետո:
Միջադեպից տուժած անձանց, գույքի մասին մանրամասներ առայժմ հայտնի չեն, և Yerevan.Today–ի հետ գիշերը կապի դուրս ելած վարորդներից մեկը պատմեց, որ սարսափած են և ամեն ինչ արել են, որպեսզի թշնամու սադրանքով չներքաշվեն կռվի մեջ:
Ասում է․ «Չափից ավել լարված էինք, օտարության մեջ թուրքը հարձակվում է մեր մեքենաների վրա, ջարդ ու փշուր է անում ամեն ինչ, ու դու չգիտես ինչ անել… Անգամ ինքնապաշտպանությունը կարող է մի ակնթարթում վերաճել լուրջ միջադեպի, ոչ մեկս չգիտենք, էդ պահին թուրքերը ինչով են զինված, ինչու են հրահրում..․ Վրաստանով բեռնափոխադրումը դառնում է խիստ վտանգավոր, մենք արդեն մահն աչքներիս ենք գնում-գալիս թուրքերի միջով։ Ո՞վ պիտի մտածի էս մասին, հեսա տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվելու:
Իսկ մեր պաշտոնյաները, Երևանում նստած, Փաշինյանի գլխավորությամբ խոսում են թշնամու հետ ընդհանուր կոմունիկացիաների մասին, ուզում է Ադրբեջանով Ռուսաստտան բեռներ փոխադրի… Ո՞նց, ո՞նց ես երաշխավորելու դու մեր անվտանգությունը, որ սկի Վրաստանի տարածքով չես կարողանում մեզ անփորձանք բեռնափոխադրում ապահովել»։
Վարորդներից մեկը խոստացավ Երևան հասնելուն պես միջադեպի մասին պատմել հանգամանորեն, մինչ այդ իրենց հեռախոսներով նկարահանածն են ուղարկել Yerevan.Today-ին»,-գրում է լրատվամիջոցը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան