Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Ինչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը
Հասարակություն

Շրջադարձային հունվարի 28

Ձևավորումից ի վեր Հայկական բանակի օրը թերևս երբեք նման կարևորություն չի ունեցել։ Եվ հենց այս բարդ շրջանում մենք այս օրը պետք է առանձնահատուկ նշենք։ Իրավիճակից ելնելով՝ ավելի զուսպ, առանց ավելորդ պաթոսի, բայց վստահ և պատվով։

2021 թվականի հունվարի 28-ը պետք է շրջադարձային դառնա, առաջին հերթին՝ հետևությունների առումով։

Մեր բանակի հրամանատարներին, զինվորներին, սպաներին մենք պետք է այսօր շնորհավորենք և ցույց տանք, որ գնահատում ենք նրանց արածը՝ աննկարագրելի հերոսությունները, անձնուրացությունը։ Այս պատերազմը լի էր նման դրվագներով, և դրանց մասին մենք պետք է միշտ հիշենք և խոսենք։

Պարտության պատճառը բանակը չէր, պարտության պատճառը ողջ ծանրաբեռնվածությունը բանակի վրա թողնելն էր։ Քաղաքական, արտաքին քաղաքական, ներհասարակական, դիվանագիտական, տնտեսական բոլոր ձախողումների բեռը թողնվեց բանակի վրա, իսկ բանակն արեց առավելագույնը՝ մինչև վերջին վայրկյանը պաշտպանելով մեր հայրենիքը և խաղաղ բնակչությանը։ Կրկնում եմ՝ բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրառել իր տեխնոլոգիական առավելությունը, մեր զինված ուժերը հաղթել են։ Սա շատ լավ գիտի մեր թշնամին։

Այսօր զոհված տղերքի շիրիմներին, վիրավորներին այցելելիս պետք է իշխի գիտակցումը, որ մենք այցելում ենք հերոսների, որոնք իրենց վրա վերցրին ուրիշների սխալների հարվածը։

Մենք անպայման պետք է ունենանք բարձր տեխնոլոգիական բանակ, գրագետ, կրթված սպայակազմ, լուրջ ժամանակակից ստորաբաժանումներ։ Նման բանակը դաշնակիցների հետ համագործակցությամբ կարող է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը։

Մենք բարձր ենք պահելու մեր նահատակների հիշատակը: Մենք պարտք ունենք նրանց հանդեպ։ Նրանք մի վայրկյան անգամ չվարանեցին, չվախեցան, չկասկածեցին իրենց անձնազոհ որոշմանը։ Նույնը պետք է անենք մենք՝ հանուն այդ տղաների հիշատակի` մեկ վայրկյան անգամ չկասկածենք, որ մենք կարող ենք և ունենալու ենք ուժեղ, զարգացած, արդար և համերաշխ Հայաստան ու Արցախ։

Իսկ այսօր շնորհավորենք մեր բանակին, կամավորներին, պահեստազորին. նրանք մեր հերոսներն են:

Խոնարհում մեր զոհերի, մեր լույս տղաների հիշատակին:

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյան