Փոխվարչապետը՝ Մոսկվայում կայանալիք հանդիպման և օրակարգի մասին /Տեսանյութ/
Հանդիպման օրակարգի շրջանակները դեռևս զուտ հունվարի 11-ի հայտարարությունն է, ավելի կոնկրետացում չունենք, կհանդիպենք՝ կտեսնենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խոսելով հունվարի 30-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման մասին։
Հարցին, թե Հայաստանն ինչ օրակարգով է գնում Մոսկվա, Գրիգորյանն ասաց, որ օրակարգի ձևավորվելու համար նախ պետք է հանդիպում լինի․ «Այս պահին հունվարի 11-ի օրակարգի և, մասնավորապես օրակարգի 4-րդ կետի շրջանակում ենք լինելու»։
Հարցին՝ արդյո՞ք իրատեսական է համարում ապաշրջափակումն ամբողջությամբ, փոխվարչապետը նշեց, որ բարդ աշխատանք է․ «Շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն և կարգավորվեն, բայց իհարկե հնարավոր համարում եմ»։
Գրիգորյանը շեշտեց, որ բազմաթիվ բաղադրիչներ կան, այդ թվում, անվտանգության․ «Վստահ եմ, որ խնդրի լուծման համար բոլոր այդ բազմաթիվ բաղադրիչները պետք է մանրաամասն ենթարկվեն փորձաքննության, որպեսզի ձևավորվի համակարգ, որն իրոք կաշխատի»։
Գրիգորյանը նշեց, որ հանդիպմանը պետք է փոխվստահության մթնոլորտ լինի․ «Կհանդիպենք , կտեսնենք։ Բայց այդ մթնոլորտը պետք է լինի, որպեսզի նպատակն իրականանա, հակառակ դեպքում դժվար կլինի իրականացնել այն»,-ասաց նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան