«Շուշին Շատ Ուրախ Էր». Աստղիկի և Նարբեի Դստեր 2-Ամյակն Ու Ընտանեկան Նոր Ֆոտոշարքը
Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի դուստրը՝ Շուշին, օրերս դարձել է 2 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում Աստղիկն ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերով պայմանավորված այս տարի չեն ցանկացել մեծ խնջույք կազմակերպել:
«Փորձեցինք տանը հիշարժան տոն ունենալ: Ծննդյան օրվա առավոտը Շուշիի համար անակնկալներով լեցուն էր: Թե՛ ես ու Նարբեն, թե՛ Մոնթեն նվերներ էինք պատրաստել իր համար: Շուշին դեռ 2 տարեկան է, բայց հասկանում էր, որ իր օրն է: Նվերները տվեցինք, երգեցինք նրա համար․ Շուշին ուշադրության կենտրոնում էր և իրեն լավ էր զգում: Դրանից հետո տանը ֆոտոշարքի մասնակցեցինք: Ուզում էի, որպեսզի հուշ մնա և երբ Շուշին մեծանա, հիշի իր 2-ամյակը: Շատ գեղեցիկ, ուրախ լուսանկարներ ստացանք: Շուշին լուսանկարվել շատ է սիրում, ամեն ինչ անում է, կարծես, մեծ աղջիկ լինի: Դրանից հետո մեկ օրով գնացինք քաղաքից դուրս, միասին լավ ժամանակ անցկացրինք»,- պատմեց Աստղիկը:

Նրա խոսքով՝ որոշել է ծննդյան օրը մանկական թեմատիկայով տորթ և փուչիկներ չընտրել․ «Տորթի համար ընտրեցի սպիտակ գույնը, որը խաղաղություն է խորհրդանշում: Շուշին արդեն ինքնուրույն փչում է իր տորթի մոմերը, նույնիսկ մի քանի անգամ է անում դա: Հիմա ծննդյան օրն անցել է, բայց կրկին ուզում է մոմեր փչել, իրեն այդ պահը շատ է դուր գալիս»:
Աստղիկը հաճախ է սոցցանցերի իր էջերում հրապարակում դստեր լուսանկարներն ու տեսանյութերը, Շուշին էլ հասցրել է սիրվել մայրիկի հետևորդների կողմից: «Շուշիի տեսանյութերից մեկն ավելի շատ է սիրվել․ ինձ ով տեսնում է, ասում է՝ դիտել է: Շուշիի երկրպագուների բանակը շատ մեծ է, նույնիսկ մտածում եմ իր անունով բլոգ բացելու մասին, ուղղակի դեռ այդքան ժամանակ չունեմ: Սոցցանցերում իմ ստացած նամակների մեծ մասը Շուշիի մասին են»,- պատմեց նա:

Աստղիկը նկատեց, որ Շուշին շատ հետաքրքրասեր է: «Իր հետ չես կարող ձանձրանալ: Երբ երկուսով ենք ժամանակ անցկացնում, դրանք ինձ համար ուրախության րոպեներ ու ժամեր են, որովհետև ամեն պահը հետաքրքիր է անցնում: Նույնիսկ երբ հիվանդ է, իր հետ հետաքրքիր է, անընդհատ նոր բաներ է մտածում: Եթե ես խոհանոցում եմ, Շուշին ինձ հետ է, եթե մաքրություն եմ անում, նա ինձ հետ է ու նույնիսկ օգնում է ինձ: Երբ դիմահարդարվում եմ, գալիս է, խնդրում՝ վրձիններն իրեն տամ ու թիթիզանում է: Շուշին, կարծես, իմ մանկության երազանքի տիկնիկը լինի, որը ցանկացել եմ ունենալ, բայց չեմ ունեցել, իր շնորհիվ երազանքներս իրականանում են»,- ընդգծեց նա:

Փոքրիկը հիմա մանկապարտեզ է հաճախում։ Դերասանուհին նկատեց, որ շատ հեշտ է հարմարվել, առաջին օրից էլ ուրախ գնացել է։ «Նույնիսկ այնպես է լինում, որ մանկապարտեզից վերցնելու ժամանակ հուզվում է, չի ուզում տուն գալ: Մարդկանց հետ շփվելու, նոր միջավայրին ինտեգրվելու հետ կապված խնդիրներ չի ունենում, այդպես էր նաև մինչև մանկապարտեզ հաճախելը: Շատ հեշտ երեխա է, նույնիսկ մանկական փոքրիկ կամակորությունների ժամանակ կարողանում եմ նրան հեշտ ուշքի բերել: Ի տարբերություն իր հասակակից շատ երեխաների՝ Շուշին հեռախոսով կամ հեռուստացույցով տեսանյութեր դիտել այնքան էլ չի սիրում: Փոխարենը երգում է, պարում, սպորտով զբաղվում, ինչը ոչ ոք իրեն չի սովորեցրել, չգիտեմ՝ որտեղ է տեսել»,- ասաց Աստղիկը:
Խոսելով Շուշիի և եղբոր՝ Մոնթեի հարաբերությունների մասին՝ դերասանուհին անկեղծացավ, որ հարաբերությունները տարբեր են լինում: «Լինում է, երբ Մոնթեն նույնիսկ չի թողնում, որ երեխային ես քնեցնեմ, ինքն է քնեցնում, լինում է նաև այնպես, որ Մոնթեն դպրոցից հետո հոգնած է լինում, իսկ Շուշին ուզում է խաղալ: Այդ դեպքում բախումներ են լինում, Մոնթեին բացատրում եմ, որ Շուշին փոքրիկ է, զիջողի դերում Մոնթեն է: Երբեմն նա բողոքում է, թե ինչո՞ւ է ինքը զիջում, բացատրում եմ, որ երբ մեծանա, Շուշին կզիջի: Մոնթեն նաև չի սիրում, երբ Շուշին իր դպրոցական իրերն է վերցնում, որովհետև միշտ ինչ-որ բան փչացնում է: Հիմնականում այնպես ենք անում, որ Շուշին չխանգարի Մոնթեին: Միասին հաճախ պահմտոցի ենք խաղում, նկարել ևս սիրում ենք»,- ասաց Աստղիկը և հավելեց, որ սիրում է ծրագրել օրը, քանի որ այդպես ավելի հետաքրքիր է անցնում, շաբաթ–կիրակիներն էլ միշտ ծրագրված են։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան