Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 3 դատական գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միանգամից երեք դատական գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ պարտավորեցնելով խոշոր փոխհատուցում վճարել բողոք ներկայացրած անձանց։

Դատական գործերից առաջինի շրջանակներում Թուրքիան մեղավոր է ճանաչվել հայցվորի դեմ անմարդկային վերաբերմունքի և անձնական կյանքի գաղտնիության իրավունքի ոտնահարման համար։ 2003թ․ Ն․Չ․-ն դիմել է թուրքական դատարան՝ պնդելով, որ 12 տարեկանում երկու կանայք իրեն ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել։

Գործի շրջանակներում 27 անձ է ձերբակալվել, բայց ավելի ուշ նրանց մի մասն ազատ է արձակվել, մի մասն էլ ամենամեղմ պատիժներ է ստացել։

Տուժողին ստիպել են մանրամասներ պատմել իրեն հարկադրված գործողությունների մասին, ինչպես նաև՝ 10 անգամ դատաբժշկական փորձաքննության են ենթարկել։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ այդ ամենը ծայրաստիճան տրավմատիկ է եղել տուժողի համար և գործի քննության տեսակետից՝ ոչ պարտադիր։ Բացի այդ՝ դատավարությունը տևել է 2003-2011 թթ․, ինչը ըստ ՄԻԵԴ-ի, չափազանց երկար ժամկետ է։

Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները՝ ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածները խախտելու մեջ և պարտավորեցրել է բողոքաբերին վճարել 5․000 եվրո բարոյական փոխհատուցում և 3․000 եվրո՝ որպես դատավարական ծախսերի փոխհատուցում։

Երկրորդ դատական գործը վերաբերում է ծովակալ Քադիր Սաղդաչի՝ «անձնական կյանքի գաղտնիության իրավունքի» խախտմանը։ Թուրք ծովակալի դեմ 2009թ․ Թուրքիայում դատական գործ է հարուցված եղել։

Տեղական մամուլը Սաղդաչի վերաբերյալ որոշ գաղտնի տվյալներ է հրապարակել՝ խախտելով նրա անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։

Սաղդաչը «Taraf» և «Şafak» թերթերի դեմ դատական հայց է ներկայացրել, բայց տեղական դատարանները այդ հայցերը մերժել են։ Իսկ երկրի Սահմանադրական դատարանը վճռել է, որ ոչ մի իրավունքի ոտնահարում էլ տեղի չի ունեցել։

Մինչդեռ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ լրագրողները թուրք ծովակալի վերաբերյալ իրենց հոդվածներում հիմնվել են չստուգված տեղեկությունների վրա, իսկ որոշ փաստերի հարպարակմամբ էլ խախտել են քննության գաղտնիության սկզբունքը։

Ելնելով վերոնշյալից՝ ՄԻԵԴ-ը պահանջել է Քադիր Սաղդաչին վճարել 2․000 եվրո բարոյական փոխհատուցում և ևս 2․000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։

Երրորդ գործը վերաբերում է փաստաբան Ռամազան Դեմիրի՝ տեղեկություններ ստանալու իրավունքի խախտմանը։ Թուրք փաստաբանը 2016թ․ գտնվել է Սիլիվրիի բանտում և ցանակացել է մուտք գործել ՄԻԵԴ-ի, Թուրքիայի Սահմանադրական դատարանի և պետական պաշտոնաթերթի կայքեր՝ սեփական պաշտպանությունը կազմելու, ինչպես նաև՝ իր պաշտպանյալների գործերին հետևելու համար։

Սակայն նրան նման հնարավորություն չի տրվել։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ թեև բանտերում ինտերնետի հասանելիության սահմանափակումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում չէ, բայց հաշվի առնելով, որ նշված կայքերում միայն իրավաբանական տեղեկություններ են, որոնք այլ ճանապարհով ձեռք բերել հնարավոր չէ, ուստի դրանց հասանելիության սահմանափակումը տեղեկացված լինելու իրավունքի խախտում է։

Այս գործи շրջանակներում ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է փաստաբան Ռամազան Դեմիրին վճարել 1․500 եվրո բարոյական փոխհատուցում և ևս 2․000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։

 

Ավելին՝ այստեղ