2 զինծառայող սպանվել է, 4-ը՝ վիրավորվել
Փետրվարի 10-ին Իրաքի հյուսիսային Գարա շրջանում PKK֊ի քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ԶՈւ սկսած «Ճանկ․ Արծիվ-2» (թրք․՝ “Pençe Kartal-2 Harekâtı”) ռազմագործողության ընթացքում սպանվել են թուրք զինծառայողներ ենթասպա Հարուն Թուրհանը և կապիտան Բուրաք Ջոշքունը։ Եվս 4 վիրավոր զինծառայող տեղափոխվել է զինհոսպիտալ, գրում է Razm.info-ն:
Կորուստների մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «Հյուրիեթ» լրատվական գործակալությունը։
Իսկ նախօրեին Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանիին ասուլիսի ընթացքում մի լրագրող հարցրել էր՝ արդյո՞ք Թուրքիան իր այս գործողությամբ չի խախտում իրենց տարածքի ինքնիշխանությունը, քանի որ ռազմագործողությունը փաստացի Քրդստանի տարածքում է։
Ի պատասխան` Բարզանին հայտարարել էր, թե «Իրաքի ինքնիշխանությունը շատերն են խախտում, միայն մի կողմը չէ… Եթե PKK-ն («Քրդստանի աշխատավորական կուսակցությունը») առաջին օրից հարգեր Քրդստանի ինքնիշխանությունը, Թուրքիան այժմ ստիպված չէր լինի հարձակվել և, ցավոք, մեր ժողովուրդն էլ ստիպված չէր կրի դրա հետևանքները… Որևէ երկրի տարածքային ինքնիշխանությանը պետք է բոլոր կողմերից նայել, ցավոք մի շարք տեղերում այդ ինքնիշխանության խախտումը եղել է և շարունակվում է։ Մենք իհարկե ցանկանում ենք, որ Իրաքի և Քրդստանի ինքնիշխանությունը հարգվի, սակայն դա բոլոր կողմերը պետք է անեն, ոչ թե միայն մի կողմը»։
Բարզանին իր այս հայտարարությամբ, կարելի է ասել, հերթական անգամ լեգիտիմացնում է Թուրքիայի ապօրինի գործողություններն Իրաքի հյուսիսային շրջաններում՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի հետ հարաբերությունները ռազմավարական ու տնտեսական կարևոր նշանակություն ունեն քրդերի համար։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...