Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տանը քնած էի, զանգեցին ու հարցրեցին՝ կուզե՞ս օգնական լինես, ես էլ մանկուց երազում էի ու ասացի՝ այո․ Փաշինյանի օգնականը բողոքող ծնողների հետ է․ tert.am

Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը, ով ներկա էր անհետ կորած զինծառայողների հարազատների՝ Կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիային, լրագրողների հարցին, թե ի՞նչ կարգավիճակով է մասնակցում ակցիային, նշեց՝ անհետ կորած զինծառայողների հարազատների կողքին է:

«Ես ծնողների կողքին եմ և կանգնած եմ նրանց կողքին ու մասնակցում եմ ակցիային, ոչ թե հանդիսանում Կառավարության կողմից տեղեկատվություն փոխանցող»,- ասաց նա։


Լրագրողների հարցին՝ կիսում է ակցիա իրականացնող անձանց կարծիքը, որ Կառավարությունը դանդաղում է իր գործողություններում, նա պատասխանեց, որ բոլոր ոլորտներում էլ թերություններ կան:

«Բոլոր ոլորտներում անխտիր թերություններ կան: Ես ծնողների կողքին եմ, մենք բոլորս պետք է այդ թերացումները գտնենք ու վերահսկենք: Ես պետական մակարդակի վրա լծակներ ունեմ, և այդ թերացումները վերացնենք»,- ասաց նա:

Գագիկ Իսախանյանի կարծիքով՝ գերիների վերադարձի հարցում խոչընդոտ են լրատվամիջոցները:

«Լրատվամիջոցները խանգարում են ծնողներին և բոլոր այլ հարցերում ևս խոչընդոտ են: Ես վարպետացած չեմ «միկրաֆոնների» առաջ խոսելուն, ես ստոմատոլոգ եմ, և մարդու աշխատանքն ու իր էությունը բացարձակ կապ չունեն: Լրատվամիջոցները խանգարում են՝ որոնողական աշխատանքներին, գերիներին վերադարձնելու աշխատանքներին»,- ասաց Գագիկ Իսախանյանը:


Նիկոլ Փաշինյանի օգնականը նաև պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչպես վարչապետի օգնական դարձել: «Տանը քնած էի, զանգեցին ու հարցրեցին՝ կուզե՞ս օգնական լինես, ես էլ մանկուց երազում էի ու ասացի՝ այո»,- ասաց նա։

Լրագրողների հարցին, թե կիսո՞ւմ է ակցիա իրականացնողների կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Գագիկ Իսախանյանը պատասխանեց՝ ոչ բոլորինը:

«Շատ թերություններ եմ տեսել, բայց չեմ ուզում բարձրաձայնել, քանի դեռ այդ հարցը չի լուծվել: Ես մասնակցում եմ ակցիային, բայց ոչ բոլորի կարծիքն եմ կիսում: Նիկոլ Փաշինյանը՝ որպես անձ կարողանո՞ւմ է ինչ-որ բան փոխել, բայց չի անո՞ւմ»,- ասաց Գագիկ Իսախանյանը: