Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Փաշինյանը գաղտնի նոր փաստաթուղթ է ստորագրել․ ի՞նչ է կատարվում Սյունիքում

«ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանին: Մենք, մասնավորապես, հե­տաքրքրվել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այն հայտարարության մասին, թե հանրության շրջանում չկա արտա­հերթ ընտրությունների գնալու հանրա­յին պահանջ: Մենք անկախ պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյոք քն­նարկումներ ունեցե՞լ է հանրության հետ, և ինչ դիրքորոշում ունեն Սյունիքի մար­գի բնակիչներն այդ հարցի հետ կապված: «Ես չգիտեմ՝ ինչու են այդպիսի որոշում կայացրել, բայց ակնհայտ է, որ կա հանրային մեծ դժգոհություն, և մար­դիկ փոփոխություն են ուզում: Ինչ վե­րաբերում է Սյունիքի մարզին, ապա ես իմ շփումներում կարող եմ ասել, որ կան մարդիկ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին, բայց նրանք ևս ցանկա­նում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ», — նշեց նա:

-Տիկին Գրիգորյան, իշխանությունը պարզեց, որ այլևս պետք չէ գնալ արտա­հերթ ընտրությունների, քանի որ հանրու­թյան լայն շրջանում, ըստ իրենց, դրա պահանջը չկա: Դուք, լինելով Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր, այս ժամանակահատվածում քննարկումներ, հանդիպումներ ունեցե՞լ եք հանրության հետ: Ի՞նչ մոտեցումներ ունեն ձեր մարզի բնակիչները:

֊Ես չգիտեմ, թե ինչու է իշխանությունը որոշել, որ հանրային լայն շերտերում կոնսեսուս չկա արտահերթ խորհրդարա­նական ընտրություն իրականացնելու, որովհետև նրանք առհասարակ նաև չեն նշում, թե ինչ չափման միավոր են օգտա­գործել և ինչպիսի շփումների արդյուն­քում դա պարզել: Բայց ակնհայտ է, որ կա հանրային լայն դժգոհություն, մարդիկ փոփոխություն են ուզում: Ինչ վերաբե­րում է հարցին, թե Սյունիքի մարզում արդյոք կա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և ար­տահերթ ընտրությունների կազմակերպե­լու օրակարգ, ես իմ շփումներում կարող եմ ասել, որ, իհարկե, կան նաև մարդիկ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին, սակայն իրենք էլ կուզեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որ­պեսզի վերահաստատեին, նոր մանդատ տային իշխանություններին՝ ավելի հա­մարձակ քայլեր անելու և այլն: Բայց ես վստահեցնում եմ, որ շատ լայն շերտ կա հանրության մեջ, որոնք մտածում և պնդում են, որ Նիկոլ Փաշինյանն իշխանու­թյունից պետք է հեռանա, և անցկացվեն խորհրդարանական ընտրություններ:

-Սյունիքի մասին ամենաշատն են խո­սում, ի՞նչ է տեղի ունենում այնտեղ: Մի հատվածը պնդում է՝ ճանապարհներին ադրբեջանցիների կարող ենք հանդիպել, մի հատվածը պնդում է, թե դրանք ռուս խաղաղապահներն են, ոմանք ասում են, որ այնտեղ ապրելն այլևս անվտանգ չէ: Ի՞նչ է կատարվում Սյունիքում: Այցեցե՞լ եք Սյունիք, ի՞նչ իրավիճակ է այնտեղ հիմա:

-Ցավոք, դա ոչ թե պատմություն է, այլ իրականություն, որտեղ ապրում են սյունեցիներն ամեն օր՝ տեսնելով սահմանամերձ բնակավայրերը: Նրանք այնտեղ ապրում են՝ ամեն օր իրենց պատշգամբից տեսնե­լով ադրբեջանցի զինվորներին: Սա չի կարող մտահոգիչ չլինել սյունեցիների հա­մար: Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապար­հով անցնելիս տեսնում ես զինված ադր­բեջանցու, որը կանգնած է հենց ճանա­պարհի վրա: Իշխանության առանձին ներկայացուցիչներ խոսում են, թե Սյու­նիքն անվտանգ է, բայց չեն ասում, թե ինչ­պես է անվտանգ, և իրենք անվտանգու­թյան ինչպիսի երաշխիքներ են տալիս: Ես կարծում եմ, որ բազմաթիվ ծրագրեր պետք է իրականացնել այնտեղի անվ­տանգությունն իրականացնելու համար:

֊Նախօրեին Հրանտ Բագրատյանը մի հայտարարությամբ հանդես եկավ, որ ինչ-որ գաղտնի փաստաթուղթ է ստորագրվել ինչ-որ ռուս-թուրքական գաղտնի հարց են լուծել: Իշխանությունն էլ չցանկացավ բացահայտել, սակայն իր խոսքում հաս­տատեց, և արգելվեց լրագրողների մուտ­քը Սյունիքի մարզ՝ առանց ԱԱԾ-ի թույլտ­վության: Սա ի՞նչ է նշանակում:

-Մինչև վերջերս մենք գիտեինք, որ կա նոյեմբերի 9-ին հայտարարություն, որում նշված էր, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեին Զանգելանի և Կուբաթլուի տարածքներից: Բայց մենք տեսանք, որ բանավոր պայմանավորվածության արդյունքում մենք ստիպված ենք եղել զի­ջել մեր անվտանգության գոտին: Հ. Բագրատյանի հրապարակած փաստաթղթին ես վերջերս ծանոթացել եմ, այն խիստ մտահոգիչ է: Ստացվում է, որ մեզանից հերթական անգամ թաքուն ստորագրվել է հուշագիր, որտեղ, նշված է, որ Գորիս-Կապան ճանապարհը, ինչպես նաև Կապան-ճակատեն տանող ճանապարհը, ըստ էության, հսկվում է հայկական և ադրբեջանական ուժերի կողմից, կա նաև Ռուսաստանի միջնորդություն, ու նշված է՝ առնվազն 5 տարով, այսինքն՝ եթե 6 ամիս առաջ կողմերից մեկը չի դիմում չեղարկելու համար հուշագիրը, ապա չի չեղարկվում, և ավտոմատ կերպով հուշագիրը երկարաձգվում է: Մենք հասկանո՞ւմ ենք, որ մենք ունենք 5 տարի: Սա լրջա­գույն խնդիր է, և պետք է ավելի հստակ խոսել սրա մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Ավելին՝ այստեղ