ԲԱՑԱՌԻԿ մանրամասներ. Անհետ կորած զինվորների ծնողներից մերկ լուսանկարներ պահանջող տղամարդու նամակագրությունը
Ինչպես այսօր ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, «Ազիզ Մուրադով» տվյալներով տղամարդը կապ է հաստատել 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների և քույրերի հետ, ներկայացել է որպես ադրբեջանցի, վերջիններիս սուտ տեղեկություններ է հայտնել նրանց գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին, որից հետո անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է սոցիալական ցանցի՝ իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ և տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնացել է սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ:
iPress.am-ի խմբագրությունը ստացել է բացառիկ լուսանկարներ, որում ներկայացված է «Ազիզ Մուրադով» անվամբ հայի և անհետ կորած զինվորներից մեկի ծնողի նամակագրությունը:
iPress.am-ի հետ զրույցում ծնողը (Հասկանալի պատճառներով չցանկացավ հրապարակել իր անունը) նշեց, որ տվյալ տղամարդը խոսակցությունը սկսկել է հայ գերիների մասնակցությամբ հայտնի տեսանյութերից մեկով, այնուհետև ներկայացել է որպես ադրբեջանցի:
Հատկանշական է նաև այն, որ ծնողի` ադրբեջաներեն պատասխանած հաղորդագրությանը, Մուրադով պնդել է, որ միայն ռուսերեն խոսեն իր հետ:
Մանրամասները` տեսանյութում և լուսանկարներում:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»