Կարմիր խաչը այցելել է Բաքվում պահվող հայ գերիներին, տեսել են 4-ին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց:
Կառույցի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը «Լուրերին» ասել է, որ փետրվարի 1-ին և 2-ին տեսակցել են 4 անձի. նրանց թվում և՛ զինծառայողներ են, և՛ քաղաքացիական անձինք:
Զառա Ամատունին ընդգծել է՝ նրանց տեսակցած պատվիրակների ուշադրության կենտրոնում է գերիների հանդեպ վերաբերմունքը:
Միջազգային կառույցը գերեվարվածների թիվ և ցուցակ չի հրապարակում, բայց վստահեցնում է՝ պարբերաբար այցելում են նրանց, ում գերեվարման փաստն Ադրբեջանի իշխանությունը հաստատել է:
«Ցուցակ ասածն այն տվյալներն են, որոնք մենք ունենք մեզ մոտ, գրանցում ենք և որով մենք պարբերաբար անցնում ենք՝ հասկանալու համար՝ յուրաքանչյուր դեպքի հետ կապված կա՞ առաջընթաց մեր աշխատանքներում, սակայն այդ ցուցակ ասվածը կամ այն ցանկացած տվյալները, որ հավաքագրում ենք, դրանք նույնպես մեր և համապատասխան իշխանությունների միջև աշխատանքի կոնֆիդենցիալ բնույթի գործընթաց են, որը չենք հայտնում հանրությանը»,- ասել է Ամատունին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան