Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Էնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը
Հասարակություն

Փետրվարի վերջին շաբաթվա աստղագուշակը. Ինչ է սպասվում Ձեզ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ վառ ու հագեցած, կարևոր իրադարձություններով լի ամիս է սպասվում: Փոփոխություններ հավանական են կյանքի բոլոր ոլորտներում: Դուք միանգամից չեք հասկանա, թե ինչպես է պետք վերաբերվել դրանց: Ժամանակ է պետք իրավիճակից գլուխ հանելու և հասկանալու համար, թե որոնք են ստեղծված իրավիճակի դրական ու բացասական կողմերը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)Փետրվարի վերջին շաբաթում հնարավոր են լարված պահեր ու անհաջող զուգադիպություններ: Այդ հատվածի համար լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք: Հանգստացեք, զբաղվեք հետաքրքիր բանով, ժամանակ անցկացրեք ընկերների և մյուս թանկ մարդկանց հետ: Այդ հատվածը հարմար է նաև ինքներդ ձեզանից գլուխ հանելու համար: Չի բացառվում՝ հենց Փետրվարի առաջին օրերին որոշակիություն մտցնեք ապագայի ծրագրերում, հասկանաք, թե ինչ եք իրականում ուզում:

 ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Փետրվարի վերջին շաբաթում  նշանակություն մի տվեք փոքրիկ թյուրիմացություններին ու դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Դա այնքան էլ հասարակ ու հաճելի ժամանակահատված չի լինելու, բայց նրանում դրական կողմեր էլ կլինեն: Դուք կհասկանաք, թե ինչով եք իրականում ուզում զբաղվել և ինչի եք ուզում հասնել: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, այդ թվում՝ նաև ուրիշների համար: Դուք պատրաստ կլինեք դրան:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Փետրվարի վերջին շաբաթում անսովոր ու ոգեշնչող ժամանակահատված է լինելու: Դուք շատ բաների նախկինի նման չեք նայի, այդ իսկ պատճառով անսպասելի եզրահանգումներ կգաք: Կարող են փոխվել ծրագրերը, նպատակներն ու առաջնահերթությունները: Դուք ավելի անկախ կդառնաք ձեր դատողություններում, արարքներում, օգնության ու խորհուրդների կարիք չեք ունենա: Սակայն աջակցությունից ամբողջությամբ հրաժարվել էլ չարժե. դուք ավելիին կհասնեք, եթե դիմեք ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Փետրվարի վերջին շաբաթում հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու մեծ փոփոխություններ բերեն, բայց դրանք բավական հաճելի կանցնեն: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթների հետ, զրուցել մարդկանց հետ, որոնք նախկինում բազմիցս ձեզ լավ խորհուրդներ են տվել: Հարմար ժամանակ է հին գործնական և ընկերական կապերը վերականգնելու և այն մարդու հետ լեզու գտնելու համար, որի հետ նախկինում հաշտ չէիք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Ձեզ բարենպաստ ու հագեցած ամիս է սպասվում: Գործեր շատ կլինեն՝ և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր: Առաջնահերթությունները դնելու, գործողությունների ծրագիր կազմելու համար ձեզ ժամանակ պետք կլինի:Հունվարի սկիզբը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք ոչ միայն լավ կհասկանաք մյուս մարդկանց ու հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց: Երբեմն ձեզ կհաջողվի նաև կռահել ուրիշների գաղտնիքները, հասկանալ, թե ինչ են մարդիկ ձեզանից թաքցնում: Չի բացառվում՝ դա օգնի լեզու գտնել մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները նախկինում ոչ մի կերպ չէին ստացվում: Այս ժամանակահատվածը հարմար է նաև տնային գործերի, կենցաղային և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Ձեզ հաջող ամիս է սպասվում: Նրա մեծ մասը հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար, ընդ որում՝ այնպիսիք, որոնցից գլուխ հանել չէր ստացվել: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Լրիվ նոր ծրագրեր կհայտնվեն, առաջին հերթին՝ մասնագիտական: Դրանց իրագործումը չարժե հետաձգել: Եթե դուք արագ գործեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)Փետրվարի վերջին շաբաթոը հրաշալի գաղափարների ժամանակ է: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ բիզնեսի հետ: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ցանկացած տեսակի կոմերցիայից հեռու էին, հիմա սեփական գործը բացելու հետ կապված ծրագրեր կունենան: Նման մտահղացումները հազիվ թե կարողանաք արագ իրագործել: Բայց մի շտապեք այդ մտքերը վանել ձեզանից: Շուտով կգա մտածածին վերադառնալու համար հարմար ժամանակը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Փետրվարի վերջին շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Կարող եք վերականգնել հին կապերը, զրուցել այն մարդկանց հետ, որոնցից վաղուց լուր չունեիք: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կկարողանաք ընկերանալ նրանց հետ, որոնք նախկինում ոչ ոքի հետ կապի դուրս չէին գալիս: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ: Բայց կարող է լինել նաև հակառակը՝ մարդիկ, որոնց հետ հիմա ոչ ֆորմալ շփումների մեջ եք, ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ բացեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)Փետրվարի վերջին շաբաթը հրաշալի, արդյունավետ ժամանակահատված կլինի: Եթե ունեք նպատակներ, որոնց նախկինում չի հաջողվել հասնել, հիմա դրանց վրա կենտրոնանալու ճիշտ ժամանակն է: Մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ կստացվի: Բացի այդ, հնարավորություն կունենաք կիրառում գտնել ձեր տաղանդներին: Այստեղ կարևոր կլինի իրար չխառնվել, վճռական լինել ու հնարավորինս վստահ գործել: Հնարավոր է՝ ձեզ մոտ ամեն ինչ միանգամից չստացվի, բայց դուք համառ կլինեք և անպայման կստանաք այն, ինչին ձգտում էիք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Անհանգստությունից խուսափել հազիվ թե կարողանաք: Հաճախ չի ստացվի գործերից սպասվածի նման արագ գլուխ հանել, ինչ-որ նոր պայմաններ կլինեն, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Մի հուզվեք ու գործեք ծրագրի համաձայն, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Փետրվարի վերջին շաբաթում նոր գործեր ու հոգսեր կհայտնվեն: Շատ բան պիտի անեք: Ստիպված եք լինելու գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ ու ձանձրալի է թվացել, և առաջին քայլերն անելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց շանս կա ամեն ինչից հրաշալի գլուխ հանեք, լավ արդյունքների հասնեք: Այնպես որ՝ վճռական ու համառ եղեք: 

 

Ավելին՝ այստեղ