ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում տղամարդկանց չի թույլատրվում մեկնել երկրից
Ռուսաստանը այսօրվանից վերականգնում է կանոնավոր չվերթները Հայաստանի հետ: Մոսկվա-Երեւան չվերթները լինելու են շաբաթական չորս անգամ: 2020թ. մարտին Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցրել էր արտասահմանյան բոլոր կոմերցիոն ուղևորափոխադրումները:
Իսկ 2021թ. փետրվարի մեկից երկու երկրների միջև գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ էր տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը:
Սակայն նկատենք՝ Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարվել էր ռազմական դրություն եւ շատերին է հետաքրքրում հարցը՝ արդյոք արական սեռի ներկայացուցիչները կարող են դուրս գալ երկրից: Նախ նշենք՝ կառավարության դեռ սեպտեմբերի 27-ի որոշման համաձայն, ՀՀ արական սեռի 18-55 տարեկան քաղաքացիների ելքը թույլատրվում էր միայն տարածքային զինկոմների գրավոր թույլտվությամբ: Հետագայում ընդդիմությունը փորձեց խորհրդարանում նախագիծ ներկայացնել եւ վերացնել ռազմական դրությունը՝ պատճառաբանելով նաեւ ելքի արգելքը, որը սակայն մերժվեց իշխանական ուժի կողմից, սակայն դրա փոխարեն սահմանափակումները մեղմացան:
Մասնավորապես, դեկտեմբերի 2-ին կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեցին Հայաստանում հայտարարված ռազմական դրության որոշման մեջ՝ չեղարկվեցին հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները։ Եվ հենց այդ որոշմամբ էլ չեղարկվեց հայտարարված պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային
կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»