Առաջին անգամ եկեղեցում էինք հանդիպել․ Աստված միացրեց, և երևի Աստված էլ բաժանեց մեզ․ զոհված Լավրենտ Համբարյանի կին
#ԽրամատիցԱնդին շարքի շրջանակներում շարունակում ենք ներկայացնել հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին։ Իր կյանքը հայրենիքին նվիրած հերոսներց մեկը 1992 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Լավրենտ Համբարյանն է։
Լավրենտը ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Նա ապագայի հետ կապված շատ ծրագրեր ուներ։ Նրա կինը՝ Հասմիկը, պատմում է․
«Լավրենտն իր տեսակով հարմարվող էր։ Նա գրեթե երբեք ոչնչից չէր դժգոհում։ Ընկերասեր, ընտանիքին նվիրված հայորդի էր։ Չափազանց հայրենասեր էր։ Տավուշյան դեպքերից հետո ավելի էր ոգեշնչվել, անընդհատ այդ մասին էր խոսում»։
Տավուշյան դեպքերի ժամանակ Լավրենտը մասնակցել է «Անվախ» դիրքի համար պայքարին։ Որպես պարգևատրում` իրեն անվանական զենք պետք է տրամադրեին, սակայն սկսվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմը։

Սեպտեմբերի 27-ից պատերազմել է։ Ընտանիքի անդամներին ստել է` ասելով, որ Տավուշում է և ապահով վայրում։ Իրականում մարտական գործողություններին մասնակցել է կռվի ամենաթեժ կետերից մեկում՝ Մատաղիսում։ Ընկերները պատմում են, որ մարտական ոգին բարձր է եղել։ Ասել է՝ «Պատերազմը շուտ հաղթենք` հասնեմ տղայիս ծննդյան տարեդարձին»։

Ճակատագիրը, կարելի է ասել, այլ բան էր պատրաստել։ Իր տեսակով յուրահատուկ և խաղաղ հայրենիք ունենալու երազանքով ապրող Լավրենտն անմահացավ հոկտեմբերի 6-ին՝ կյանքը նվիրելով մեզ, հայրենիքին, ընտանիքին։
«Սեպտեմբերի 30-ին՝ ծննդյանս օրը, Արցախից զանգեց, ասաց, որ երբ վերադառնա, կարմիր վարդեր է բերելու, սակայն չհասցրեց գալ։ Մենք առաջին անգամ եկեղեցում էինք հանդիպել․ Աստված միացրեց, և երևի Աստված էլ բաժանեց մեզ»,- ասաց Հասմիկը։

Երկու զավակների հայրն անմահացավ հանուն գալիք սերունդների խաղաղ ապագայի, հանուն գաղափարի, հանուն արդարության, իսկ մենք պարտավոր ենք ճանաչել նրան և իր տարբերվող տեսակը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»