Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ինձ թվացել է, որ նման ղեկավարը կես ժամ, ոչ թե պաշտոնին, այլ նույնիսկ կենդանի չի մնա. Արման Դավթյան

«Հայրենիք» կուսակցության Արարատի մարզային կառույցի ղեկավար Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի հայրենակիցներ.


Ուզում եմ վաղվա հանրահավաքից առաջ կիսվել բոլորիդ հետ ինձ հուզող մտորումներով։ Մտորումներ, որոնց պատճառով ես, 2020թ. օգոստոս ամսին սեփական զեկուցագրիս համաձայն ավարտել եմ զինվորական ծառայությունս, անդամագրվել «Հայրենիք» կուսակցությանը, որպեսզի պայքարեմ այժմյան իշխանությունների և այն մի շարք աղետալի երևույթների դեմ, որը բերեցին մեր ազգի գլխին։

Ինձ միշտ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչ կատարվեց մեր ազգի մի մասի հետ այս մոտ 3 տարվա ընթացքում։ Ազգի, որը 50 դրամ տրանսպորտի և 5 դրամ էլեկտրոէներգիայի թանկացման, մի շարք այլ սոցիալական խնդիրների պատճառով պատրաստ էր կտոր-կտոր անել այն ժամանակվա իշխանություններին։
Ես լինելով Արարատի մարզի բնակիչ ականատես եմ եղել, թե ինչպես, օրինակ խաղողագործները միշտ իրավացիորեն դժգոհել են 150 դրամի փոխարեն 140-ով ընդունված խաղողի գնի համար։ Իսկ 2020թ. իմ ունեցած տվյալներով մեր մարզում խաղողի մեծ մասը մթերվել է 80-90 դրամով։ Եւ ոչ մի դժգոհություն, ոչ մի բողոք։
Ես միշտ ինքս ինձ մտածելիս պատկերացրել եմ, թե ինչ կկատարվի պետության այն ղեկավարի հետ ով կհամարձակվի Արցախից նույնիսկ մի փոքր տարածք հանձնել թշնամուն։ Ինձ թվացել է, որ այդ ղեկավարը կես ժամ, ոչ թե պաշտոնին, այլ նույնիսկ կենդանի չի մնա։ Իսկ այսօր Արցախի 75% դե յուրե, իսկ մնացած մի փոքր մասը դե ֆակտո հանձնված է և քիչ-քիչ հանձնվում է Հայաստանը։ Եւ ոչ մի դժգոհություն, ոչ մի բողոք։

Հայրենակիցնե՛ր, մենք «զոմբի» անվանումը մինչ այս տեսել ու լսել էինք միայն սարսափ ֆիլմերում։ Չի սազում մեր ազգի, թեկուզ մի մասին այս պիտակը։ Մենք միշտ ունեցել ենք մտածող, գիտակից և խելացի ազգի համբավ։ Մի վերջին անգամ խնդրում և հորդորում եմ, սկսեք մտածել, մի ընկեք մանիպուլիացիաների ազդեցության տակ։ Հավատացե՛ք, մենք կորցնում ենք մեր Հայրենիքը։ Ամեն օր հապաղումը մեզ մոտեցնում է մեծ աղետի։ Մարդ արարածը անսխալական չէ, սխալվել կարող են բոլորը, բայց պետք է գիտակցել, առանց ամաչելու ընդունել կատարած սխալը և ուղղել այն, անմիջապես։


Ուշքի արի, ազգ։