«Մեզ աղջիկ է պետք». Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի տեսանյութը երեխաների հետ
Հայաստանի երկրորդ նախագահի որդին` Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը, խոստովանեց, որ իր կինը՝ երգչուհի Սիրուշոն, ազդում է իր երաժշտական ճաշակի ձևավորման վրա և ոչ միայն։ Այս մասին նա պատմեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Լևոնն ասում է, որ Սիրուշոն լավ երաժշտություն է սիրում և երբեմն խորհուրդ է տալիս իրեն, թե ինչ լսի. Լևոնին նաև դուր են գալիս նրա կատարումները։ Չի կարող ասել, թե Սիրուշոյի առաջին և ամենահավատարիմ երկրպագուն է, քանի որ նրա երկրպագուների շարքում կան մարդիկ, որոնք իրեն չեն ների այդ խոսքերի համար։

«Ոմանք ասում են, որ ես եմ օգնում նրան, դա շատ վիրավորական է, որովհետև այդպես չէ։ Նա այնքան ինքնուրույն է բոլոր հարցերում, այդ թվում՝ ֆինանսական, գործնական և այլն։ Ես հպարտանում եմ նրա գործունեությամբ, ինձ դա շատ է դուր գալիս», — ասաց երգչուհու ամուսինը։
Լևոնը վստահաբար ասում է, որ իր կնոջ համար առաջնահերթ են ընտանիքը և երեխաները։ Նա հավաստիացնում է, որ երգչուհու հետ ընտանեկան կյանքն այնքան բարդ չէ, ինչպես պատկերացնում են շատերը։ Հաճախ ստացվում է համատեղել աշխատանքը, հանգիստը և ընտանեկան գործերը։
Լևոնն ու Սիրուշոն ծանոթացել են 2001թ-ի հունիսին ջրաշխարհում, որից հետո կրկին հանդիպել են Սևանում. «Մաֆիա» խաղալուց հետո Լևոնի մոտ զգացմունքներ են ծնվել։ Քանի որ Սիրուշոն արդեն հայտնի երգչուհի էր, Լևոնին չի հաջողվել հաճախակի հանդիպել նրան, և նա ստիպված է եղել պարզել, թե որտեղ է Սիրուշոն, որպեսզի «պատահական» հանդիպումներ կազմակերպի։
«Ես անցել եմ ամբողջ ավանդական ուղին, որով անցնում են սիրահարված հայ տղաները։ Գնացել եմ նրա դպրոց, մասնակցել հարաբերություններ պարզելուն։ Բայց ես շատ ուրախ եմ, որ մենք հիմա հասել ենք այս կետին», — անկեղծացավ Լևոնը։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»