Սպանություն՝ Օձուն գյուղում․ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2021թ. փետրվարի 20-ին՝ ժամը 19:50-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի 34-ամյա բնակչի դի։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմտիեից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. փետրվարի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Օձուն գյուղի 4-րդ փողոցի հրապարակամերձ տարածքում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից արձակած կրակոցներով դիտավորությամբ կյանքից ապօրինի զրկել՝ սպանել է նույն գյուղի 34-ամյա բնակչին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն հայտնաբերվել են արնանման հետքեր և գլխարկ։ Դիակի արտաքին զննությամբ գլխի և որովայնի շրջաններում հայտնաբերվել են հրազենային-կոտորակային բազմաթիվ վնասվածքներ, առգրավվել են դիակի հագուստները, վերցվել փորձանմուշներ: Հարցաքննվել են մի շարք վկաներ:
Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան