«Ուզում էի թռչել Վլադի նման». 8-ամյա տղան ցատկել է 4-րդ հարկի պատուհանից
Համացանցում տարածված պատուհանից թռչելու հոլովակով տպավորված՝ Գյումրիում 8-ամյա Ռոբերտը թռչել է 4-րդ հարկի պատուհանից։ Բարեբախտաբար երեխայի մոտ արձանագրվել է միայն կոնքի կոտրվածք, սալջարդ ու քերծվածքներ:
Sputnik Արմենիայի հետ զրույցում տղայի մայրը` Մետաքսյա Գալստյանը, պատմում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին երեկոյան, երբ ինքը դուրս է եկել մոտակա խանութից փոքր որդու համար տակդիրներ գնելու: «Փոքր որդիս քնեց, Ռոբերտին զգուշացրի՝ գնամ խանութ եղբորդ պամպերս առնեմ ու շուտ գամ: Դուրս գալուց դուռը բանալիով փակեցի: Ապահով էի այնքանով, որ Ռոբերտը մեծ է, իսկ փոքր տղայիս ապահովության համար էլ բոլոր պատուհանների բռնակները հանել ու պահել էի»,- պատմում է մայրը:
Ռոբերտի համար մայրիկի բացակայությունը հնարավորություն էր իր սիրած հերոսի նման պատուհանից ցատկելու։ Նա հագնում է կոշիկները, վերարկուն, գտնում է մայրիկի պահած պատուհանի բռնակը, ամրացնում իր տեղը ու ցատկում: Բարեբախտաբար տղան գլխով ո՛չ սառած գետնին, ո՛չ աստիճաններին, ո՛չ էլ պատուհանի տակ կայանված մեքենաներին չի հարվածել: Հայտնվելով ներքևում ու զգալով, որ չի կարողանում 2 ոտքերի վրա կանգնել`անցորդներից օգնության է խնդրել:
«Արդեն տուն էի վերադառնում, երբ ծանոթներիցս մեկը զանգեց և ասաց,որ որդիս դրսում է։ Վազելով հասա բակ, տեսա Ռոբերտիկին ու աչքս ընկավ բաց պատուհանին. հասկացա՝ պատուհանից է թռել: Ասաց՝ մա՛, պատշգամբից էի ուզում, բայց հասկացա, որ այդ ժամանակ փողոց կընկնեմ, ասի էս պատուհանից թռնեմ՝ մարդ չտեսնի»,-որդու խոսքերն է փոխանցում մայրը` Մետաքսյան:
Որդու՝ 4-րդ հարկից ընկնելն ու կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ ստանալը մայրը հրաշք է համարում: Ասում է` Ռոբերտս 2 ծննդյան օր ունի մեկը իրականը՝ Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, մյուսը հրաշքով փրկվելու օրը՝ փետրվարի 19-ին:
Դեպքից հետո մայրն արգելել է Ռոբերտին հետևել այդպիսի հոլովակների, իսկ ամենակարևոր քայլը, որ անելու է հիվանդանոցից տուն վերադառնալուց հետո, պատուհաններին բանալի փականներ կամ ճաղավանդակներ ամրացնելն է:
Ի զարմանս մեզ, փոքրիկ Ռոբերտը նույնիսկ այսքանից հետո չի վախենում թռչելուց: Մեզ խոստովանեց, որ թռչել էլի ուզում է, բայց օդապարիկով, խոստացավ՝ այլևս պատուհանից չի ցատկի ու ընկերներին էլ կպատմի, որ չի կարելի դա անել: Մայրիկին ասել է՝ ափսոսում է, որ ցատկելուց առաջ սավանը` որպես օդապարիկ հետը չի վերցրել:
Նմանատիպ դեպքերից խուսափելու համար Ռոբերտի դասվարը խոստանում է ոչ թե կտրականապես արգելել երեխաներին հետևել նմանօրինակ վլոգներին, այլ հասկացնել, որ չի կարելի ամեն տեսածն ընդօրինակել:
Ավելացնենք, որ Ռոբերտը հիմա գտնվում է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: «Նման բարձրությունից ընկնելիս հատկապես երեխաների մոտ հիմնականում գանգուղեղային վնասվածքներ են արձանագրվում, բայց Ռոբերտի մոտ, փառք Աստծո, նման վնասվածք չկա, վիրահատության կարիք ևս չկա»,- նշեց «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Ժորա Սերոբյանը:
Հիվանդանոցում անհրաժեշտ բոլոր հետազոտությունները կազմակերպվել են, այժմ Ռոբերտը ստանում է համապատասխան բուժումներն ու դեռևս կմնա բժիշկների հսկողության տակ:
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»