Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը
«Տելեկոմ Արմենիա»-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է տարածաշրջանում ամենաառաջատար օպտիկամանրաթելային ցանցի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին: Երևանում նոր սերնդի ցանցի (Next Generation Network) կառուցումը սկսվել է Դավթաշենից, և առաջիկա ամիսներին 10 Գիգաբիթ/վայրկյան թողունակությամբ ցանցը հասանելի կլինի մայրաքաղաքի այս վարչական շրջանի բոլոր բնակարաններում:
«Արդեն 100 տարուց ավել է, որ մեր ընկերությունը ծառայություններ է մատուցում կապի ոլորտում: Այսօր նոր թռիչք ենք իրագործում հաջորդ հարյուրամյակի համար և ստեղծում նոր ցանց օպտիկամանրաթելային հենքի վրա, որը աշխարհում լավագույններից մեկն է լինելու: Ներկայիս ցանցերում հիմնական մատակարար ուղին բաժանվում է բազմաթիվ սպառողների միջև, իսկ մեր նոր ցանցում յուրաքանչյուր բաժանորդ ստանալու է առանձնացված օպտիկամանրաթելային կապուղի: Ծառայությունները ստանալու են բոլորովին նոր որակ և այս ցանցի հնարավորությունները, կարծես թե, անսահմանափակ են», - նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նոր սերնդի ցանցը Երևանի տարածքում կառուցվում է բացառապես ստորգետնյա ճանապարհով, ինչի շնորհիվ ապահովվելու է կապի ծառայությունների ամենաբարձր հուսալիությունը՝ միաժամանակ պահպանելով քաղաքի փողոցների էսթետիկ տեսքը: NGN ցանցի զգալի առավելություններից կարելի է նշել այն, որ յուրաքանչյուր բաժանորդի ընձեռնվում է հնարավորություն ունենալու առանձնացված օպտիկամանրաթելային կապուղի՝ իր բնակարանից միչև ընկերության տվյալների կենտրոն (data center), որը առանց տվյալների կորուստների բաժանորդին կապում է միջազգային ինտերնետի մայրուղիներին:
«Նոր ցանցում կիրառվող, ոլորտի առաջատար արտադրողների կողմից ստեղծված տեխնոլոգիական լուծումները, և ցանցի ընձեռած արագությունը մեր բաժանորդների ինտերնետից օգտվելու փորձառությունը կբարձրացնեն բոլորովին նոր մակարդակի: Նոր ենթակառուցվածքը կտա ոչ միայն ինտերնետ ցանցին բարձրարագ համակցման, այլ նաև ցանցի ներսում մեծածավալ ինֆորմացիայի տեղափոխման հնարավորություն։ Այն կծառայի ինչպես մեր, այնպես էլ այլ օպերատորների կարիքներին։ Ցանցը ծառայելու է նաև որպես հենքային ցանց մեր ներկայիս և ապագայի նոր սերնդի բջջային ցանցի համար, ինչը թույլ կտա էապես բարձրացնել նաև շարժական ինտերնետի և բջջային հեռախոսակապի որակը», - նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը։
Դավթաշեն վարչական շրջանում նոր ցանցի կառուցման աշխատանքներում ներգրավված են «Տելեկոմ Արմենիա» ընկերության ավելի քան 120 աշխատակից: Ենթակառուցվածքը կառուցելու ընթացքում անցկացվելու է մոտ 100 կմ հիմնական մագիստրալ մալուխ և 400 կմ ավել օպտիկամանրաթելային ներշենքային գծեր, որոնց միջոցով ցանցին միանալու հնարավորություն կստանան տասնյակ հազարավոր բաժանորդներ: Հիշեցնենք, որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեռևս հանդես է գալիս Beeline ապրանքանիշի ներքո:




























«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»