Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ
NEWS.am–ի տեղեկություններով՝ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ մեկնել է ԱՄՆ։ Հովհաննիսյանը ԱՄՆ է ժամանել Կատար–Լոս Անջելես չվերթով։ Տելեգրամյան ալիքներից մեկի փոխանցմամբ՝ օդանավում գտնվող հայրենակիցներից ոմանք ճանաչել են նրան և անպատվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հովհաննիսյանը հյուրընկալվել է Կալիֆոռնիայի հայաբնակ Գլենդեյլում բնակվող իր ընկերոջը և հանդիպումներ ունեցել պատերազմի ժամանակ բանակին աջակցություն ցուցաբերած որոշ ամերիկահայերի հետ։ Թեև Հովհաննիսյանն ընկերական շրջապատում հայտարարել է, որ ԱՄՆ է մեկնում բուժման նպատակով, սակայն ըստ լուրերի՝ այս օրերին նա Կալիֆոռնիայում հանդիպումներ է ունենում իր նոր ծրագրի համար ֆինանսավորում հայթայթելու նպատակով։ Ավելին, այս շաբաթ Գլենդեյլում նախատեսվում է Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9–ի կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո շատերը պաշտպանության նախարարության ներկայացուցչին մեղադրեցին հանրությանը 44 օր կեղծ լուրերով մանիպուլացնելու և ռազմաճակատում տիրող իրական վիճակը չներկայացնելու մեջ։ Արծրուն Հովհաննիսյանը փետրվարի 1–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արդարացել է, որ ինքը 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել է բացառապես ՊՆ-ից, գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունից եւ ՊԲ-ից։
«Ես որեւէ կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել: Որեւէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ հաղթում ենք»,–ասել է նա։
Հովհաննիսյանը, որը 600 հազարից ավելի հետևորդ ունի «ֆեյսբուք» սոցիալական կայքում և պատերազմական լուրերը հայտնում էր հենց այդ հարթակից, կապիտուլացիոն ակտից հետո հազվադեպ է գրառումներ անում՝ հավանաբար խուսափելով հանրային պարսավանքի թիրախ դառնալուց։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»