Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան
Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
Քաղաքականություն

Ժխտողականությունը շարունակվում է աշխարհի լուռ հայացքի ներքո

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կարող ենք փաստել, որ Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը, եւ նրա «արժանի» հետնորդն է Ադրբեջանը։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի իրականացրած ռազմական հանցագործությունները եւ դրանից հետո հայատյացության ակնառու դրսեւորումները ցույց են տալիս, որ ոճրագործը «ուղղվելու» ցանկություն չունի։ Այս թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է խորհրդարանականների հետ։
1. Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային հարցերից է։ Արդյոք բավարար ջանքեր եւ աշխատանք իրականացնո՞ւմ ենք ճանաչման հարցը միջազգային օրակարգում պահելու համար։
2. Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ Թուրքիայի կողմից տարվող Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունն ուղղված չէ միայն անցյալին։ Այդ երկիրն այսօր էլ շարունակում է ցեղասպանական քաղաքականությունը։ Որքանո՞վ է Թուրքիան հեռացել սեփական պատմությանն առերեսվելու հնարավորությունից։

Շաքե Իսայան (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ)
1. Այո՛, անկախացումից ի վեր Հայաստանի երրորդ հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եղել 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս գործում, իհարկե, Հայաստանը որպես հավատարիմ դաշնակից մշտապես ունեցել է հայկական սփյուռքի անվերապահ աջակցությունը: Ցավոք, միջազգային օրակարգում հաճախ հարցերը որոշվում են ըստ այս կամ այն երկրի շահերի, եւ այս առումով ցեղասպանության ճանաչման հարցը դառնում է շահարկման առարկա, ինչն անթույլատրելի է: Հայաստանը որպես պետություն պետք է կարողանա նաեւ զերծ պահել ցեղասպանության հարցը շահարկումներից: Հիմա էլ, ապրիլի 24-ի նախօրեին, ավելի քան հարյուր ամերիկացի կոնգրեսականներ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կարծես թե շատ մոտ ենք նրան, որ ԱՄՆ-ը Եղեռնը վերջապես անվանի ցեղասպանություն տերմինով: Սակայն թույլ տվեք նկատել նաեւ, որ այս հարցում Թուրքիայի ագրեսիվ ժխտողական քաղաքականությունը շարունակվում է ցայսօր՝ ցեղասպանությունից 106 տարի անց: Եվ, կոպիտ ասած, մեղսագործն ինքը պատրաստ չէ մեղա գալ, ավելին՝ 106 տարի անց էլ Թուրքիան շարունակում է մեր տարածաշրջանում տխրահռչակ դեր կատարել՝ շարունակելով իր ցեղասպան քաղաքականությունը: Մենք պետք է հենց այդ ուղղությամբ աշխատենք:
2. Այո՛, ինչպես արդեն նշեցի, Թուրքիան եւ այն ռեժիմը, որն այժմ առկա է այնտեղ, պատրաստ չեն մեղա գալու: Թուրքիան հետզհետե ավելի է խորանում արմատական իսլամիզմի մեջ՝ հեռանալով աշխարհիկ պետության գաղափարից։ Սա նշանակում է, որ Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը, եւ արցախյան երկրորդ պատերազմը դրա դառը հետեւանքն էր: 90-ական թթ. Թուրքիան բավարարվեց միայն Թուրքիա-Հայաստան սահմանի միակողմանի փակմամբ՝ հաջակցություն Ադրբեջանի, 2020-ին այլեւս միջազգայնորեն ապացուցված փաստերով Թուրքիան ուղղակիորեն մասնակցեց, եթե չասենք՝ վարեց պատերազմն ընդդեմ Հայաստանի եւ Արցախի: Թուրքիան շարունակում է իր հանցավոր քաղաքականությունը, եւ դա տեղի է ունենում աշխարհի լռության ներքո, այնպես, ինչպես 106 տարի առաջ։ Որպես պետություն՝ մեր պարտքն է այժմ միջազգային կառույցերի հետ աշխատել գրագետ, աշխատել նոն-ստոպ ռեժիմով, եւ այո՛, ցեղասպանության ճանաչման հարցը պահել միջազգային օրակարգում:

Աննա Կոստանյան (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ)
1. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր պետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Սակայն այսօրվա իրականությունում արդեն վստահաբար այն անբեկանելի առաջնայնություն պետք է դառնա, ուստի կարծում եմ՝ անկախ նրանից՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունը ռեալպոլիտիկում պահանջատիրության հարցը բարձրացրել է, թե ոչ, անհաշտությունն իր տարածքների կորստյան հանդեպ եւ ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունը պիտի շարունակի միջազգային օրակարգում պահել: Հաշվի առնելով նախկինում այս ուղղությամբ ունեցած ձեռքբերումները, անկախ այն հանգամանքից՝ դրանք բավարար ազդեցիկ էին, թե ոչ, ակնհայտ է, որ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքները հայկական համայնքների բացառիկ աշխատանքի արդյունքն են միայն, իսկ գործող իշխանությունների կողմից աշխատանքներ չեն տարվել հայկական լոբբինգն աշխարհում, մասնավորապես գերտերությունների շրջանում, ուժեղացնելու ուղղությամբ։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո մենք բախվել ենք թուրք-ադրբեջանական նավթադոլարներով սնվող քարոզչամեքենայի ահռելի աշխատանքի հետեւանքներին։
2. Այստեղ շեշտադրումը Թուրքիայի՝ սեփական պատմությանն առերեսվելու հնարավորության մասին չէ այնքան, որքան նրա պետական եւ ազգային գաղափարախոսության եւ տարածաշրջանում սեփական դիրքերն ամրակայելու եւ ընդլայնելու։ Ընդ որում՝ զգացվում է նաեւ ֆանատիզմի հասնող, արտաքուստ չթաքցվող քաղաքականության վարում՝ համեմված բացահայտ հակահայ հռետորաբանությամբ։ Այսքանով հանդերձ՝ սին հույսեր տածել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Թուրքիայի սեփական նախաձեռնողականության կամ յուր պատմությանն առերեսվելու առումով, պարզապես միամտություն է։ Նույնիսկ չնչին իմիտացիոն քայլեր չեն իրականացվում՝ դրսեւորելով ակնհայտ ժխտողական մոտեցումներ։ Իսկ արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո այդ պետությունը վարեց անթաքույց հակահայ քաղաքականություն՝ ձեռք բերելով անպատժելիության համախտանիշ, եւ սա եւս նրա ագրեսիվ քաղաքականության բաղկացուցիչ մասն է դարձել: Ըստ այդմ, առանց որոշակի նախապայմանների՝ հաշտ հարաբերություններ հաստատելու մասին պրոթուրքական վերացական թեզերը մերժելու բավարար անհերքելի հիմքեր կարող ենք ունենալ։ Իրավահարաբերությունների կարգավորման տեսանկյունից Թուրքիայի ապակառուցողական մոտեցումներն առավել եւս խնդրահարույց են: Ապաշրջափակելով կոմունիկացիաները, մենք պարզապես հնարավորություն ենք տալու Թուրքիային շրջափակելու Հարավային Կովկասը։ Սա կլինի վերջի սկիզբը։

Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ