Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակման եվրոպական փորձը

Ինչպես գիտեք՝ գովազդի մասին ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պետք է ամբողջությամբ արգելվի վիճակախաղերի (տոտալիզատորների) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Նախագծի հեղինակները, որպես հիմնավորում նման ծայրահեղ քայլի՝ ի թիվս այլ փաստարկների, բերում են նաև եվրոպական երկրների փորձը։

Սակայն «եվրոպական փորձի» ամենամակերեսային հետազոտությունն անգամ ցույց է տալիս, որ վիճակախաղերի (տոտալիզատորների) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը չի արգելվում այն երկրների բացարձակ մեծամասնությունում, որտեղ դրանք կազմակերպելու գործունեությունը թույլատրված է օրենքով։ Այսինքն՝ եթե տվյալ երկրում թույլատրվում է կազմակերպել, օրինակ՝ առցանց կազինո խաղեր, ապա գովազդել այդ նույն խաղերը տվյալ երկրում նույնպես թույլատրվում է։  Որոշ դեպքերում կիրառվում են տարատեսակ սահմանափակումներ, ինչպիսիք են՝ գովազդի հեռարձակման տևողությունը, խաղամոլության վերաբերյալ նախազգուշացումները և այլն: Սակայն ի սպառ արգելել գովազդել գործունեության մի տեսակ, որը միանգամայն թույլատրելի է և օրինական՝ եվրոպացիների մտքով դեռևս չի անցել։  

Արևմուտքում ընդամենը գործում են ողջամիտ սահմանափակումներ։ Մասնավորապես, մի շարք երկրներում առկա են հեռուստատեսությամբ կամ ռադիոյով գովազդի սահմանափակումներ միայն որոշակի ժամերի համար (Գերմանիա, Միացյալ թագավորություն, Իսպանիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ)։ Երկրների մեկ այլ հատվածում առկա են նաև համացանցով գովազդի հստակ և մասնակի սահմանափակումներ, այն է՝ գովազդի թույլտվություն միայն սպորտային տեղեկատվության տրամադրմամբ մասնագիտացած կայքերում (Ռուսաստան)։ Կա նաև վիրտուալ սլոթերի, առցանց կազինոյի և առցանց պոկերի գովազդի արգելք ժամը 6:00-ից 21:00-ն (Գերմանիա)։ Ընդ որում՝ անգամ այն երկրներում, որտեղ վիճակախաղերի, շահումով խաղերի գովազդի արգելք է սահմանված, այդ արգելքը չի տարածվում տոտալիզատորների գովազդի վրա (Էստոնիա)։

Եվրոպական երկրների գերակշռող մեծամասնությունում սահմանափակումները վերաբերում են գովազդում տրամադրվող տեղեկատվության բովանդակությանը և մատուցման ձևերին, ինչպես նաև հասանելիությանը անչափահասներին։ 

Միևնույն ժամանակ, «Պատասխանատու խաղի» կանոնակարգումները, որոնք հենց Եվրոպայում համարվում են խաղացողների իրավունքների պաշտպանության հիմնական և ամենաարդյունավետ միջոցը, կարող են դառնալ փայլուն այլընտրանք գովազդի արգելքին: Օրենսդրական փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե առհասարակ խաղերի մասնակցությունը սահմանափակելուն կամ արգելելուն, այլ, օրինակ՝ «Պատասխանատու խաղի» կանոնակարգումներ ներդնելուն և խաղերը որպես ժամանցի տեսակ, այլ ոչ թե խաղամոլության կամ գումար աշխատալու միջոց ընկալվելուն։